Արևմուտքն ուզում է ՀՀ պառլամենտ բերել ավելի վատ «Նիկոլ». Սարգիս Ավետիսյան
«Համերաշխություն» կուսակցության նախագահ Սարգիս Ավետիսյանի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը հերթական բլեֆն է։
Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում նա ասաց, որ Նիկոլ Փաշինյանն ամենաքիչը շահագրգռված մարդն է, որ ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրություններ տեղի ունենան, և օրինական ճանապարհով իշխանությունը փոխվի։
Նիկոլը խոստացավ գնալ արտահերթ ընտրությունների՝ ՌԴ գնալու պայմանով
«Նա որևէ շանս չունի, որ կարողանա վերընտրվել։ Եթե նա և իր քաղաքական թիմը վերընտրվեց, դա կլինի Հայաստանի կործանումը։ Իսկ Հայաստանը չպիտի կործանվի, և չի կործանվի, հետևաբար, Նիկոլն ու իր թիմը չեն կարող լինել իշխանության մեջ։
Ինչ վերաբերում է Նիկոլի արած քայլերին, երբ նա ասաց, որ պետք է ժողովուրդը որոշի կա՞ անհրաժեշտություն արտահերթ ընտրություններ անցկացնելու, թե՞՝ ոչ, ապա ասաց, որ ընտրությունների հանրային պահանջ չկա, հետո նորից խոսեց արտահերթ ընտրություններից, ապա հասկանալի է, որ դա որոշակի զիջումների արդյունքում է։
Նիկոլը խոստացավ գնալ արտահերթ ընտրությունների՝ ՌԴ գնալու պայմանով, քանի որ երկար ժամանակ Վլադիմիր Պուտինը նրան չէր ընդունում, և ասում էր, որ անպայման պետք է ընտրություններ անցկացվեն։ Քանի որ ՌԴ-ի համար անընդունելի է փողոցից եկած իշխանությունը։ Սա վկայությունն է այն բանի, որ Նիկոլ Փաշինյանին որևէ պետությունում լուրջ չեն ընդունում»։
Արևմուտքն ուզում է ՀՀ-ում սահուն իշխանափոխություն կատարել
«Ես կարծում եմ, որ ԱՄՆ-ի հետ էլ Նիկոլ Փաշինյանի հարաբերությունները շատ վատ են, քանի որ, ըստ էության, այսօրվա պառլամենտը համարվում է արևմտամետ, բայց Փաշինյանի ակտիվ միջամտությամբ որևէ արդյունք Արևմուտքը չի կարողանում վերցնել այստեղից։ Գիտեմ, որ իրենք էլ են ուզում Արմեն Սարգսյանի գլխավորությամբ սահուն իշխանափոխություն կատարել։ Այսինքն՝ իրենց խնդիրը Նիկոլ Փաշինյանն է, նրան պետք է փոխեն ու պառլամենտ բերեն ավելի վատ Նիկոլ, ինչն անընդունելի է և՛ ՀՀ նորմալ քաղաքացիների համար, և՛ ՌԴ-ի համար»։
Ե՛վ Ադրբեջանը, և՛ Թուրքիան ամեն ինչ անելու են, որ ՀՀ-ում ընտրություններ չլինեն
«Ե՛վ Ադրբեջանը, և՛ Թուրքիան ամեն ինչ անելու են, որ ՀՀ-ում ընտրություններ չլինեն։ Նրանք Նիկոլին հորդորել են, որ ինչ-որ քայլեր անի, որոնց արդյունքում նորից անձեռնմխելիություն ունենա, ու ընտրություններ չլինեն։ Բայց դե դա ոնց կստացվի, չգիտենք։ Կա ընտրություններ անցկացնելու ճնշում ՌԴ-ի կողմից, և կա դա չանելու ճնշում Թուրքիայի և Ադրբեջանի կողմից։ Հիմա պետք է հասկանալ, թե որ ճնշմանը նա կդիմանա։ Ամեն դեպքում, ինչ կատարվում է մեր երկրում, շատ վտանգավոր է, և պետք է հստակ քայլեր արվեն։
Ինչքան Նիկոլ Փաշինյանը մնա իշխանության, այդքան մեծանում է պատերազմի վտանգը, որովհետև եթե մի անգամ քեզ հաղթել են, ապա վտանգ կա, որ նորից կուզեն հաղթել»։
Հարակից հրապարակումներ`
- Ղազինյան. Հրաժարական ներկայացրած կառավարության անդամը պետք է ՏՂԱՄԱՐԴ լինի և արժանապատիվ կերպով հեռանա
- Ինչո՞ւ գլխավոր դատախազությունը քրգործ չի հարուցում, եթե Նիկոլը մտել է Կառավարություն. Իսագուլյան
- «Սյունեցին երեք մատի կոմբինացիա ցույց տվեց Նիկոլին ու ասաց՝ փախի ստեղից». Գևորգ Պետրոսյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան