Վրաստանում «Sinopharm»-ով պատվաստման գործընթացին կներգրավվեն 18 տարեկանից բարձր քաղաքացիներ
Վրաստանում «Sinopharm»-ը պատվաստման գործընթացին ներգրավված կլինեն 18 տարեկանից բարձր քաղաքացիներ: Այս մասին գրում է վրացական Առաջին ալիքը։
Այդ մասին իմունիզացիայի խորհրդից հետո կայացած ճեպազրույցում հայտարարել է Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն:
«Որոշվել է, որ այսօր՝ ժամը 20:00-ին, 18-ից բարձր քաղաքացիների համար կբացվի կայքէջ, որտեղ նրանք կկարողանան գրանցվել պատվաստումների համար: Սրա պատճառն այն է, որ կան մի շարք կարևոր ուսումնասիրություններ, որտեղ «Sinopharm»-ը անվտանգ պատվաստանյութ է 18-ից 60 տարեկան քաղաքացիների համար: Այդ պատճառով խորհուրդը ապավինեց միջազգային որոշմանը, և մենք մեր քաղաքացիներին հնարավորություն ենք տալիս պատվաստվել «Sinopharm»-ով», – ասել է Տիկարաձեն:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները