Փարոսիկներն ու ՃՈ մեքենան՝ երեխային դպրոց տանելու համար
ՃՈ աշխատակիցը երեխային գրեթե ամեն օր դպրոց է բերում ծառայողական մեքենայով, ընդ որում լուսարձակ փարոսիկները միացրած։
Ուշագրավ է, որ տևական ժամանակ երթևեկության վերահսկողության, կարգավորման համար քաղաքացիների հարկերից վճարվող ՃՈ աշխատակիցներ Երևանի ու հանրապետության ճանապարհներին հազվադեպ կտեսնեք։
Միգուցե ՃՈ անգործությամբ է պայմանավորված ճանապարհատրանսպորտային պատահարների նման մեծ թիվը հանրապետության տարածքում, ինչի հետևանքով բազմաթիվ մարդիկ են տուժում։
Ոստիկանության պաշտոնական էջում հրապարակած տեղեկատվության համաձայն, ապրիլի 16-ից ի վեր հանրապետության տարածքում գրանցվել է 96 պատահար, ինչի հետևանքով 167 մարդ ստացել է մարմնական վնասվածներ, հինգ մարդ զոհվել է։
Այս թվերում ներառված չեն վրաերթի դեպքերն ու դրանց հետևանքով տուժածները։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան