Քյարամ Սլոյանը կդառնար 25 տարեկան, իսկ մենք նստել Փաշինյանից ենք խոսում. Արփինե Հովհաննիսյան
«Մենք մի հարց պետք է տանք՝ մնում ես, որ ի՞նչ անես, ի՞նչ չես հասցրել անել, այս հարցը պետք է հուզի Հայաստանի ցանկացած քաղաքացու»,- մամուլի ասուլիսում հասարակությանը դիմեց արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը և հավելեց, որ այդ հարցն ուղղում է այն մարդկանց, ովքեր կուրորեն հավատացին Նիկոլ Փաշինյանին և հիասթափվեցին:
Նրա խոսքով Հայաստանը հիասթափված քաղաքացիների պետություն է դարձել:
Անդրադառնալով ընդդիմության գործողություններին՝ բանախոսը հայտնեց, որ տեղյակ չէ հայտարարված պլան «Բ»-ի մասին, քանի որ որոշումներ կայացնող շրջանակի մեջ ներգրավված չէ:
Հովհաննիսյանը հայտնեց, որ շարժման մեջ մասնակցել է որպես կազմակերպություն ներկայացնող անձ, որոշում կայացնող օղակի մեջ ներգրավված չի եղել և չգիտի հետագա քայլերի մանրամասները:
«Շարժումը գուցե շարունակվում է, կան ակցիաներ, ՀՅԴ-ի երիտթևն է աշխատում, բայց դա բավարար չէ, որ այսպիսի երևույթից շուտ պրծնենք, իսկ իր հետ հանգուցալուծումը անհնար է»,- շեշտեց արդարադատության նախկին նախարարը:
Արփինե Հովհաննիսյանը հայտնեց, որ սերունդ ենք կորցրել, որի հետևանքները հետո է զգացվելու և նկատեց. «Այսօր Քյարամ Սլոյանը կդառնար 25 տարեկան, իսկ մենք նստել ենք Նիկոլ Փաշինյանից ենք խոսում»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում