Նոր Ղազանչիում առաջ տված դիրքերը թշնամին առավոտյան նույնչափ ետ է քաշել․ վարչակազմի ղեկավար
Ապրիլի 25-ի երեկոյան ադրբեջանցիները Մարտակերտի շրջանի Նոր Ղազանչի գյուղի վարչական տարածքին պատկանող իրենց դիրքից 370 մետր առաջ էին եկել:
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Մարտակերտի շրջանի վարչակազմի ղեկավար Հայկ Բախշիյանը:
Նրա խոսքով՝ իմանալով իրողության մասին և տեղեկացնելով երկրի ղեկավարությանը՝ ինքն անձամբ է մասնակցել բանակցություններին:
«Խնդրի մասով բանակցել ենք հայկական զինված ուժերի սպայակազմի, ադրբեջանցիների և Նոր Ղազանչի գյուղում տեղակայված ռուս խաղաղապահների հետ: Թշնամին պատճառաբանում է, որ դրանք իրենց պատմական հողերն են, ինչին հակառակ՝ պատասխանեցինք, որ այս տարածքները հայկական պատմական հողեր են: Ղեկավարության միջամտությամբ՝ բանակցությունների արդյունքում ադրբեջանցիներն այսօր առավոտյան իրենց դիրքերը նույնչափ հետ են տվել: Ի դեպ, նշեմ, որ հունվարին նման անհաջող դեպք ևս գրանցվել է. գյուղացիները հողերի մշակմամբ զբաղվելու ժամանակ էին նկատել»,- տեղեկացրել է Հ. Բախշիյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները