Հարավային Կորեայի առաջնորդին խնդրում են ներում շնորհել «Samsung»-ի փոխնախագահին
Հարավային Կորեայի ընկերությունների հինգ գործարար ասոցիացիաներ նամակ են ուղարկել նախագահի աշխատակազմին ՝ առաջարկելով ներել «Samsung Electronics»-ի փոխնախագահ Լի Չժե Յանգին, ով դատապարտվել է կոռուպցիոն գործարքների համար։ Որպես պատճառ նրանք նշել են կիսահաղորդիչների համաշխարհային շուկայում ստեղծված ծանր իրավիճակը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։
«Հարավային Կորեայի կիսահաղորդիչ արտադրողները նոր ռիսկերի և բարդ իրավիճակի առջև են կանգնած: Ներդրումների վերաբերյալ որոշումները հետաձգվում են ընկերության ղեկավարի բացակայության պատճառով, որը պետք է վերահսկի չիպերի շուկան՝ խիստ մրցակցության պայմաններում», - գրված է համատեղ կոչում:
Գործակալությունը հիշեցնում է, որ «Samsung Electronics»-ը հիշողության չիպերի աշխարհի խոշորագույն արտադրողն է, և մինչ վերջերս նախատեսում էր ԱՄՆ-ում նոր գործարան կառուցել:
Բողոքարկումը ստորագրել են Հարավային Կորեայի առևտրաարդյունաբերական պալատի, Հարավային Կորեայի ձեռներեցների միության, կիսահաղորդչային արտադրողների հարավկորեական ասոցիացիայի, Կորեայի Հանրապետության միջազգային առևտրի ասոցիացիայի և միջին բիզնեսի հարավկորեական ասոցիացիայի ներկայացուցիչները։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան