Ես ինձ վիրավորված զգացի. Ուրսուլա ֆոն դեր Լեյենը՝ Թուրքիայում «Սոֆագեյթի» մասին
Եվրախորհրդարանի լիագումար նիստում Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը խոսել է իր հետ Թուրքիայում տեղի ունեցած դիվանագիտական միջադեպի մասին: Այն արդեն ստացել է «Սոֆագեյթ» (Sofagate- բազմոցային միջադեպ) անվանումը, երբ Ֆոն դեր Լեյենը ժամանել էր բանակցությունների նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ միասին, բայց դահլիճում, որտեղ գտնվում էին երեք առաջնորդները, ընդամենը երկու աթոռ կար:
Էրդողանն ու Միշելը նստեցին աթոռների վրա, իսկ ֆոն դեր Լեյենը, որի դիվանագիտական կարգավիճակը համեմատելի էր նրանց հետ, մնաց կանգնած, իսկ հետո ստիպված նստեց բազմոցին՝ նրանց կողմը: Այս մասին գրում է Euronews-ը։
«Ես վիրավորված էի, և ինձ միայնակ էի զգում և՛ որպես կին, և՛ որպես եվրոպացի։ Քանի որ դա նստատեղերի կամ պրոտոկոլի խնդիր չէ, այլ այն ընկած է նրա հիմքում, թե ով ենք մենք, այն վերաբերում է արժեքներին, որոնք պաշտպանում է մեր հասարակությունը, և այն ցույց է տալիս, թե դեռ ինչքան երկար ճանապարհ է սպասվում, մինչև կանանց կվերաբերվեն ինչպես հավասարին, միշտ և ցանկացած վայրում», - ասել է ֆոն դեր Լեյենը:
Ֆոն դեր Լեյենը նաև անվանել է «սարսափելի ազդանշան» այն, որ Թուրքիան վերջերս դուրս եկավ Ստամբուլյան կոնվենցիայից, որը պաշտպանում է կանանց և երեխաների իրավունքները, արգելում է նրանց նկատմամբ բռնությունները:
ԵՄ խորհրդի ղեկավարն իր խոսքում ներողություն է խնդրել այս միջադեպի համար: Նա ասել է, որ պետք է զիջեր իր տեղը, բայց այդ պահին նա մտածում էր միայն այն մասին, թե ինչպես խուսափել խոշոր դիվանագիտական բախումից:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան