Արցախի ԱԻՊԾ-ը տեղյակ չէ ռուս խաղաղապահների՝ ականի վրա վիրավորվելու միջադեպից
Մամուլում շրջանառվող լուրերն այն մասին, որ Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուս զինծառայողները վիրավորվել են ականի պայթյունից, ու հղում կատարել ԱԻՊԾ-ին` ճիշտ չէ։ Այս մասին հայտնում է ԱՀ ԱԻՊԾ-ն։
«Լուրը` ծառայության լրատվականը ևս ծանոթացել է հայկական մամուլից, ու դրա մասին այլ ինֆորմացիայի չի տիրապետում։
Հայկական լրատվական կայքէջերի պատասխանատուներին հորդորում ենք նյութի իսկությունը ներկայացնել իրական լույսի տակ։
Լուրի հավաստիությունը ճշտելու համար կարող եք դիմել Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական խաղաղապահ զորակազմի լրատվական ծառայությանը»,- ասվում է հաղորդագրությունում։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Արցախում ռուս խաղաղապահների տեղափոխող մեքենա է պայթել ականի վրա, երկու խաղաղապահ վիրավորվել է. դեպքը տեղի է ունեցել 3 օր առաջ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան