Կովսականի շրջանում Ալիևը նոր օդանավակայանի հիմք է դրել
Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետությունից գրաված Կովսականի շրջանում նախագահ Իլհամ Ալիևը սկսել է միջազգային օդանավակայանի կառուցումը:
Այս մասին «ՏԱՍՍ»-ը տեղեկացել է Ալիևի գրասենյակից։ Ալիևը պատրաստվում է գրաված ու հայաթափած Կովսականում միջազգային օդանավակայան կառուցել։
Ալիևը նշել է, որ Զանգիլանի (այսպես ադրբեջանցիները կոչում են Կովսականը) շրջանի աշխարհագրական դիրքը՝ Հայաստանին և Իրանին սահմանակից լինելը, թույլ է տալիս այն վերածել միջազգային տրանսպորտի և նյութատեխնիկական կենտրոնի:
Սա Վարանդայի շրջանում սկսվել է օդանավակայանի շինարարությունը: Դրա թռիչքուղին նախատեսվում է շահագործման հանձնել այս տարի: Երրորդ օդանավակայանը նախատեսվում է կառուցել Լաչինի շրջանում:
Այնհայտորեն Ալիևը փորձում է արագ կառուցապատել գրաված տարածքները՝ դրանց հետ վերցնելը դժվարեցնելու համար։
Հարակից հրապարակումներ`
- Անհետ կորած զինծառայողների որոնումներն այսօր շարունակվում է Կովսականի ուղղությամբ
- Հարազատները պահանջում են Կովսականից սեփական ձեռքերով դուրս բերած որդիների մարմինները
- Կովսականը սկուտեղի վրա հանձնելու մասին
- Արցախի Կովսական և Լիբանանի Այնճար քաղաքների միջև ստորագրվել է Համագործակցության հուշագիր
- Իշխանաձորում և Կովսականում սիրիահայերի համար կառուցվող բնակարանները շուտով պատրաստ կլինեն
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին