Լավրովը շիզոֆրենիա է որակել Սպիտակ տան խոսնակի հայտարարությունը
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցում շիզոֆրենիա է անվանել ԱՄՆ որոշ գործիչների՝ Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցներ մասին հայտարարությունները և որպես օրինակ մեջբերել Սպիտակ տան խոսնակ Ջեն Պսակիի հայտարարությունը:
«Վաշինգտոնում որոշ գործիչների հայտարարություններում նույնիսկ շիզոֆրենիայի նշաններ կան: Վերջերս Սպիտակ տան խոսնակը ասաց, որ ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները կշարունակվեն։
Դրանք արդարացնում են Վաշինգտոի սպասելիքները և հետապնդում են ռուս-ամերիկյան հաաբերություններում լարվածության թուլացում»,- ասել է Լավրովը:
Ռուսաստանի արտգործնախարարը նշել է, որ ինքը նույնիսկ չի կարող մեկնաբանել նման հայտարարությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան