Սյունիքի հարցում Փաշինյանի և Ալիևի հռետորիկան համընկնում է. Մանթաշյան
«Մեր պատմության մեջ երբևէ չի եղել ՀՀ մի ղեկավար, որ նման ընդունելության արժանանա, ինչպիսի ընդունելության արժանացավ Նիկոլ Փաշինյանը Սյունիքում»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Այլընտրանք» ՀԿ համանախագահ Նարեկ Մանթաշյանը։
Նրա խոսքով, սյունեցիների այդ մոտեցումը շատ օբյեկտիվ պատճառներ ունի։ Բացի այդ, ըստ նրա, շատ զազրելի է, որ ՀՀ ղեկավարին իր երկրի տարածքում ուղեկցում էին ռուս խաղաղապահները, և սա հենց նրա «անփառունակ» ղեկավարման արդյունքն է։
«Ամեն օր, երբ մենք պառկում ենք քնելու, չենք հասկանում, թե առավոտյան ՀՀ սահմանները ինչքանով է փոքրանալու։ Այս գարշելի իշխանությունը շարունակում է անընդհատ փոքրացնել մեր երկրի սահմանները։ Եվ դրա արդյունքն է Սյունիքում ըմբոստ քաղաքացիների կողմից նրա ընդունելությունը։ Սա ևս պլանավորված էր, այս ստահակ իշխանություններն ուզում էին գոնե իրենց համար արդարացնել Սյունիքի հանձնումը։ Ես շատ ուրախ եմ, որ Սյունիքը կարողացավ իր բնական իմունիտետով պայքարել նրա դեմ։ Հայաստանի ողնաշար Սյունիքը կոտրեց այն կարծրատիպը, թե Նիկոլին պետք է աղ ու հացով դիմավորեն։ Նա պետք է իմանա, որ իրեն արդեն ամեն տեղ դիմավորելու են հայհոյանքներով»,- ասաց նա։
Նարեկ Մանթաշյանն անդրադարձավ նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և իր աջակիցների երեկվա հանդիպմանը։ Նա նշեց, որ նախագահը, լինելով անձնավորություն, որ ուղղակի բառեր չի ասում ժողովրդին սիրաշահելու համար, խոստացել է, որ առաջիկա ընտրություններում հաղթելուց հետո Հայաստանը վերածվելու է մի մեծ շինհրապարակի, որտեղ մարդիկ իրենց կյանքի որակի փոփոխությունն ամեն օր զգալու են։
«Նա նշեց, որ նախագահն ասել է՝ միակ մարդը, որ չի կարողանալու լավ ապրել, լինելու է չաշխատասեր, հայրենիք չսիրող մարդը։ Որովհետև այս պահին մեր երկիրը գտնվում է անդունդում, և դրանից դուրս գալու համար պետք է բոլորիս միահամուռ աշխատանքը»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է Ալիևի՝ Սյունիքի մարզ այցին՝ Նարեկ Մանթաշյանը նշեց, որ Սյունիքի հարցում Նիկոլ Փաշինյանի և Ալիևի հռետորիկան համընկնում է։
«Այն օրը, երբ Նիկոլ Փաշինյանը գտնվում էր Սյունիքում, մամուլում տարածվեց, որ նա ասել է՝ եթե չեն ուզում խաղաղ ձևով միջանցք տալ, ապա կտան ուժի ազդեցությամբ։ Այսպիսի հռետորիկայով կարող է խոսել միայն թշնամի պետության ղեկավարը։ Սեփական ժողովրդին մահակով վախեցնե՞լ»,- ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- «Ալիևն ընտանիքով զբոսնում է Սոսիների պուրակում, որը Սյունիքում է գտնվում»
- Սյունիքի նախկին մարզպետի կինը դուրս է եկել ՊԵԿ քննչական վարչությունից
- Փաստաբանը Քաջարանի քաղաքապետին նոր մեղադրանքի առաջադրումը պայմանավորում է Փաշինյանին Սյունիքում «ջերմ ողջունելով»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան