Էդգար Ղազարյան. Ապրիլի 26-ից Նիկոլ Փաշինյանը և իր ընտանիքը կառավարական ամառանոցներից պետք է տեղափոխվեն Շենգավիթի իրենց բնակարան
Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը հետևողական պնդում է՝ Նիկոլ Փաշինյանը հրաժարականից հետո չի կարող լինել պաշտոնակատար։
Այսօր նա ֆեյսբուքյան էջում գրել է.
«2021 թվականի ապրիլի 26-ից ՀՀ նախկին վարչապետ Նիկոլ Փաշինյանը և իր ընտանիքի անդամները Սևանի և Երևանի կառավարական այս ամառանոցներից պետք է տեղափոխվեն Երևանի Շենգավիթ թաղամասի իրենց բնակարան։
Կարծում եմ նկարներից շատերի համար տեսանելի և պարզ կլինի, թե ինչի համար է, որ Նիկոլ Փաշինյան ու իր տիկինը ոչ մի կերպ չեն ցանկանում հրաժարվել հազարավոր երիտասարդ մարդկանց արյան և կորսված հայրենիքի վրա քարշ եկող, մահ և ավերածություններ բերող իրենց իշխանությունից»։
2021 թվականի ապրիլի 26-ից ՀՀ նախկին վարչապետ Նիկոլ Փաշինյանը և իր ընտանիքի անդամները Սևանի և Երևանի կառավարական այս...
Опубликовано Edgar Ghazaryan Понедельник, 26 апреля 2021 г.
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն իր հրաժարականի մասին հայտարարեց ապրիլի 25-ին։ Դեռ 2018-ին Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում հայտարարեց, որ իրավաբանները վերլուծել են, որ Սերժ Սարգսյանը հրաժարականից հետո չի կարող լինել պաշտոնակատար։
Երեկ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, անդրադառնալով Փաշինյանի վարչապետի ԺՊ մնալու հակօրինականության վերաբերյալ պնդումներին, ֆեյսբուքյան իր էջում գրել էր.
««Առաջիկա ընտրությունների օրինակարգությունն ապահովելու մտահոգությամբ
Հորդորում եմ քաղաքական բոլոր ուժերին, ՀՀ նախագահին, Սահմանադրական դատարանի դատավորներին և, հատկապես, վարչապետի հետ, ըստ էության, հակասահմանադրական պայմանավորվածության մեջ մտած Ազգային Ժողովի «Բարգավաճ Հայաստան» ու «Լուսավոր Հայաստան» խմբակցություններին՝ ամենայն լրջությամբ վերաբերվել Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանի «Համաձայն Սահմանադրության՝ վարչապետը հրաժարական ներկայացնելուց հետո պաշտոնավարման իրավունք չունի» վերնագիրը կրող հոդվածում և նրա հետագա հրապարակումներում բերված փաստարկներին։
Այդ փաստարկները հաշվի չառնելու պարագայում նշածս բոլոր սուբյեկտները պատասխանատու կդիտվեն առաջիկայում նախատեսված հակասահմանադրական ընտրությունների անցկացման գործում։
2018թ. դեկտեմբերի 9-ի նույնքան հակասահմանադրական ընտրությունները՝ կայացած համաժողովրդական անկասելի ոգևորության վերելքի պայմաններում, լինելով ստեղծված իրավիճակի հանգուցալուծման թերևս միակ միջոցը, ամենևին չեն կարող իրավական նախադեպ հանդիսանալ առաջիկա ընտրությունների օրինակարգությունը հիմնավորելու համար»։
Հարակից հրապարակումներ`
- Լևոն Տեր-Պետրոսյանը Արմեն Սարգսյանին, ՍԴ դատավորներին, ԲՀԿ-ին, «Լուսավոր Հայաստան»-ին հորդորում է լրջությամբ վերաբերվել Էդգար Ղազարյանի փաստարկներին
- Քաղաքացի Նիկոլ Փաշինյանը երկուշաբթի փաստացի յուրացրել է ՀՀ վարչապետի պաշտոնը.Էդգար Ղազարյան
- Ղազինյան. Տիգրան Ավինյանը պետք է հրավիրի կառավարության արտահերթ նիստ
- Արսեն Բաբայան. Չի կարող հրաժարական ներկայացրած վարչապետը շարունակել ժամանակավոր պաշտոնավարումը
- Վարչապետը հրաժարական ներկայացնելուց հետո պաշտոնավարման իրավունք չունի. Էդգար Ղազարյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան