Հայ աթլետները կմասնակցեն Հունաստանի Կալամանկա քաղաքում հավաքներին
Հայաստանի առաջատար աթլետները օլիմպիական խաղերին մասնակցելու հույս են փայփայում: ՀԱՕԿ-ի փոխանցմամբ՝ հավաքականի գլխավոր մարզիչ Միշա Հայրապետյանը տեղեկացրել է, որ կապանցի եռացատկորդ Լևոն Աղասյանը, միջին տարածության / 1500 մ. / գյումրեցի վազորդ Երվանդ Մկրտչյանը և ամերիկահայ արագավազորդ Ալեքս Դոնիկյանը նախապատրաստվում են նախապես կազմած ծրագրով:
Նշած մարզիկները կմասնակցեն Հունաստանի Կալամանկա քաղաքում և Ծաղկաձորում անցկացվելիք ուսումնամարզական հավաքներին:
Լուրջ ստուգատես է Եվրոպայի փոքր երկրների առաջնությունը: Այն կմեկնարկի Սան Մարինոյում ՝ հունիսի 5-ին : Դրան կհաջորդի Կիպրոսի Նիկոսիայում հունիսի 19 -ին մեկնարկելիք հին աշխարհամասի թիմային առաջնությունը:
Հաջողության հասնելու հույսով են Խորվաթիայի Սպլիտ քաղաք մեկնում մրճանետորդուհի Ժաննա Շահնազարյանը և սկավառականետորդ Մանուկ Մանուկյանը: Նրանց «քննությունը» կանցկացվի մայիսի 8-ին և 9-ին՝ Եվրոպայի նետորդների գավաթի խաղարկությունում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները