Արթուր Դանիելյան. Մարտի 27-ին մեր տարածաշրջանը ավարտուն տեսք ստացավ
«Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանը գրում է.
«Մարտի 27-ին մեր տարածաշրջանը ավարտուն տեսք ստացավ: Մոտ ապագայում որևէ լուրջ փոփոխություններ չեն լինելու: Իսկ «մոտ ապագա» ասելով` ես նկատի ունեմ մի 25-30 տարի: Ինչոր բան փոխելու լյուֆտ կար նոյեմբերի 10-ից մինչև մարտի 27-ը, ցավոք ոչինչ տեղի չունեցավ: Չգիտեմ, գուցե և դա էր ճիշտը, էս երկրի ժեխը վերջիվերջո պիտի մաքրվի, իսկ ժեխ կոչեցյալն առաջին հերթին Հայաստանի «էլիտան» է: Ընդ որում, բոլոր տեսակի էլիտաները, մեկը մյուսից ավելի ժեխ:
Մարտի 27-ին Չինաստանը գրավեց Կովկասը` այստեղից հեռացնելով Ռուսաստանին: Իրանի հետ համաձայնագիրը կնքված է: Հայ-ադրբեջանական հակամարտությունը փակ է: Հայ-թուրքականը փակվելու վրա է (Էրդողանը պնդում էր, որ հարաբերություններ հաստատելու միակ խոչընդոտը Արցախն է, որն էլ չկա): Իրանի հետ 25 տարով կնքված համաձայնագրի համաձայն Չինաստանը մոտ կես տրիլիոն դոլար է ներդնելու Իրանի նավթագազային ենթակառուցվածքի մեջ: Նավթը գնալու է հիմնականում Չինաստան, նախապես պայմանավորված զեղչով, իսկ այ գազը...
Գազը լրիվ ուրիշ թեմա է: Իրանական գազը կարա սպառման շուկա գտնի միայն Եվրոպայում, բայց դրա համար կա միայն երկու ուղի՝ կամ Իրաք-Սիրիա միջանցքով, կամ Վրաստան-Հայաստան... երկու միջանցքն էլ օգտագործելու են, մեր տարբերակը մի փոքր ավելի արագ: Թուրքերը կբավարարվեն այսուհետ անվտանգ ՏԱՆԱՊ-ով, որին կկպնեն Թուրքմենստանն ու Ղազախստանը:
ԱՄՆ-ն կթեթևացնի Իրանի պատժամիջոցները: Բոլորը բավարարված են: Բոլորը բացի Ռուսաստանից: Ռուսաստանին այս ամենում բաժին հասավ մի փոքրիկ տարածք, որտեղ նրանք մի քանի հազար խաղաղապահ են տեղակայել, այն էլ հինգ տարով: Հինգ տարի անց այդ տարածքում տեղի հայ բնակչությունը ավելի քիչ է լինելու, քան խաղաղապահների թիվը, որոնք երկար չեն մնա, քանի որ նախ դա ոչ մեկին պետք չէ, բացի Ռուսաստանից, իսկ բուն Ռուսաստանը խաղաղապահ պահելու փող չի ունենա, քանի որ ՏԱՆԱՊ-ն ու Իրանական գազն առաջին հերթին մրցելու են հենց Ռուսական գազի հետ:
Ցավալի է իհարկե գիտակցել այս ամենը, մանավանդ , երբ գիտես որ ամեն ինչ կարող էր լրիվ այլ ելք ունենար, եթե... բայց դե եթե-ներով պատմություն չեն խմբագրում: Ընդ որում, ինձ թվում է այս ցնցումներից Հայաստանը գուցե և ողջ դուրս գա, բայց Ռուսաստանի մասով վստահ չեմ: Տասը տարվա ընթացքում նրանք կորցնելու են պետական եկամուտի հիմնական աղբյուրը, իրենց բնակչության 30%-ը դառնալու է մահմեդական, իսկ զինված ուժերում՝ մոտ կեսը:
Մինչև վերջերս կար իդեոլոգեմա առ այն, որ Հայաստանի միակ փրկությունը Ռուսաստանն է, բայց պարզվեց Հայաստանն էր Ռուսաստանի միակ փրկությունը»։
Հարակից հրապարակումներ`
- Արթուր Դանիելյան. Քիչ անց կհրապարակվի հայկականույթան օրենքի մեր տեսլականը իր հիմնավորումներով
- Արթուր Դանիելյան. Պրակտիկան հուշում է՝ օրերս Հայաստանում պետք է կտրուկ վատթարանա կրիմինոգեն իրավիճակը
- Արթուր Դանիելյան. Իսկ ես թարսի պես գիտեմ ովքեր են էն «հերոսները», որ...
- Արթուր Դանիելյան. Ընդդիմության օրակարգում պետք է լինի Արցախի անկախության ճանաչման հարցի բարձրացումը
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան