Շուռնուխցու մենախոսությունը բավարար է, որպեսզի Փաշինյան քաղաքական գործիչը, որպես քաղաքակն դիակ կնքվի. Արփինե Հովհաննիսյան
«Ցանկացած գործողություն Նիկոլ Փաշինյանի նկատմամբ անձամբ ինձ համար կլիներ ընդունելի, բայց Հայաստանի տեսանկյունից, կտրուկ քայլերը կարող են մեր պետության ավարտը նախանշել»,- «Հայելի» մամուլի ակումբում հայտնեց արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը և հստակեցրեց, որ Փաշինյանն իր գործունեությամբ արդեն հասցրել է պետականության վախճանին:
Նա հայտարարեց, որ հասկանում է Մեղրիի բողոքի հայտնի ակցիայի մասնակիցներին, քանի որ Նիկոլ Փաշինյանը բոլորին անկյուն է մղել, իսկ սյունեցին կենաց-մահու պայքար է մղում թուրքի հետ:
Բանախոսը շեշտեց, որ ծաղր է նկատում պաշտպանության նախարարի, անվտանգության խորհրդի քարտուղարի բառամթերքում, երբ նրանք հանգիստ ասում են, որ Սյունիքն անվտանգ է:
«Շուռնուխցու մենախոսությունն ավելի քան բավարար է, որպեսզի Նիկոլ Փաշինյան քաղաքական գործիչը, որպես քաղաքակն դիակ կնքվի, քանի որ նրա մենախոսությունը մեր բոլորի անզորությունից և անելանելիությունից է բխում»,-նկատեց Հովհաննիսյանը և դրանով հիմնավորեց Փաշինյանին ուղղված որակավորումները:
Անդրադառնալով հրաժարականից հետո վարչապետի պաշտոնակատար մնալու փաստին՝ արդարադատության նախկին նախարարը շեշտեց, որ Նիկոլ Փաշինյանին խորհուրդ տվողներն այն նույն իրավաբաններն են, ովքեր ասել էին, թե ինչպես ՍԴ նախագահի պաշտոնից հեռացնի Հրայր Թովմասյանին և 3 դատավորներին, կամ դատական իշխանության գրավվման քայլեր անի:
Արփինե Հովհաննիսյանը նկատեց, որ երբ 2018 թվականին առաջին անգամ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տվեց, բոլորն էլ գիտեին, որ նա չպետք է մնա ժամանակավոր պաշտոնակատար, բայց չէին խոսում այդ մասին:
«Բոլորը գիտեին 2018 թվականի իրավիճակը, թե ինչպիսի խայտառակ վիճակ էր, մարդն արդեն երկու անգամ սահմանադրական կարգ էր տապալել և որևէ մեկը երրորդ անգամ չէր ասելու, որ իրավունք չունի լինել վարչապետի պաշտոնակատար»,- հայտարարեց բանախոսը և հավելեց, որ և՛ այն ժամանակ, և՛ հիմա Փաշինյանը զավթել է իշխանությունը և դրա համար նախատեսված է 15 տարվա ազատազրկում, քրեական գործի հարուցում, կամ եթե կա վեճ, ապա խորհրդարանի պատգամավորների 1/3-ը կամ ՀՀ նախագահը կարող են դիմել ՍԴ և ստանան դրա պատասխանը:
Նա համոզմունք հայտնեց, որ Փաշինյանը լավ գիտի և շարունակում է զավթած պահել իշխանությունը, և հանցագործություն անել:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան