Բժիշկները պարզել են, թե ինչը կարող էր սպանել Մարադոնային
Աշխարհահռչակ ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնային անհրաժեշտ խնամք և բուժում չի տրամադրվել, ինչը կարող էր մահվան հանգեցնել: «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնել է TN հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով նրա մահվան պատճառները պարզելու համար հրավիրված բժշկական հանձնաժողովի տվյալները:
Մարադոնան տառապում էր կարդիոմիոպաթիայից, բայց նրա բժիշկները նրան չէին վերաբերվում որպես սրտի հիվանդություն ունեցող հիվանդի:
Առողջության վատթարացումից խուսափելու համար նա չի հետևել որևէ դիետայի կամ դեղատոմսի: Ըստ հեռուստաալիքի՝ Ֆուտբոլիստի համար պետք է սահմանվեր մշտական բժշկական հսկողություն, բայց դա չի արվել և նա մահացել է մենության մեջ:
Բացի այդ, Մարադոնան ճարպակալումներ է ունեցել մարմնի տարբեր մասերում, նա երեք օր անընդմեջ քնել է:
Ներկայումս Արգենտինայում քննություն է ընթանում ֆուտբոլիստի մահվան պատճառները բացահատնելու նպատակով, գործում ներգրավված է յոթ մարդ:
Մարադոնան մահացել է անցյալ տարվա նոյեմբերի 25-ին՝ 60 տարեկան հասակում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները