Մշակութային արժեքների ոչնչացումը ցեղասպանության էլեմենտ է. ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ
«Շարունակվում են նոր ապացույցների ներկայացումը Եվրոպական դատարան ի թիվս այլնի նաև մշակութային և կրոնական հուշարձանների ոչնչացման և սրբապղծման դեպքերի վերաբերյալ»,- «Արցախի վտանգված ժառանգությունը. մարտահրավերների հանգույցում» խորագրով համաժողովում ունեցած ելույթում ասաց ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը:
Նա ցավով նշեց, որ պատերազմի ընթացքում և պատերազմից հետո շարունակվում են հայկական մշակութային ժառանգության ոչնչացման դեպքերը, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում գտնվող հայկական մշակութային ժառանգությունը վտանգված է:
«Մշակութային և կրոնական ժառանգությունն ազգի ինքնության կարևոր բաղադրիչներից է: Հայոց ցեղասպանությունից արդեն թիրախավորվում էին հայկական մշակութային ժառանգության օբյեկտները՝ եկեղեցիներ, սրբավայրեր, որոնք ինքնության էական հանգամանք են հանդիսանում: Դրա համար մշակութային ժառանգության օբյեկտները հատուկ էին թիրախավորվում:
Կարծում եմ՝ այս հիմքը, տրամաբանությունը, որ դրվեց հենց ցեղասպանության ժամանակահատվածում, նույն ձև շարունակվեց Ադրբեջանի կողմից նաև խորհրդային ժամանակահատվածում»,- ասաց Ե. Կիրակոսյանը:
Նրա կարծիքով, հիմնական գաղափարն ի սկզբանե, միշտ, այսօր էլ կայացել է հայաթափելը Արցախը, նաև փորձել թուրքացնել:
«Այս ամբողջը միջազգային իրավունքի տեսանկյունից դատապարտելի ասելը քիչ է, միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներով ուղղակիորեն սա արգելված է: Ցանկացած մարդասիրական իրավունքի հիմնարար նորմ այդ պաշտպանությունը տալիս է»,- ասաց ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը:
Այս ամբողջ պատկերը 100-ամյակից ավելի է, պարզ է՝ ցեղասպանությանը հետևող, միգուցե նախացեղասպանական ինչ-որ նշաններ ունեցող երևույթներ են. «Սա իրականում պետք է լուրջ ընկալեն, դրա համար պետք է հասկանանք, թե ինչ քայլեր պետք է հետևեն»:
Ե.Կիրակոսյանն ասաց, որ Եվրոպական կոնվենցիայի տեսանկյունից առկա են ակնհայտ իրավունքների խախտումներ՝ դավանանքի, ազատության, սեփականության իրավունքները և այլն: Նա հայտնեց, որ այս պահին անելիքներն արվում են, դատարանի շրջանակում էլ շատ ակտիվորեն այս ամբողջ ապացուցողական զանգվածը հավաքագրվում ու ներկայացվում են:
«Եթե միջազգային իրավունքի մասին ենք խոսում, կարևոր հանգամանք է նշել՝ կոնկրետ էթնիկ խմբին կամ էթնիկ միավորին պատկանող մշակութային արժեքների ոչնչացումը համարվել է ցեղասպանության դրսևորեման էլեմենտ:
Վերջին տասնամյակներում այս ամենը հասել է աներևակայելի մակարդակների հայատյացության քաղաքականության խտացման ֆոնի վրա, հենց այդ ատելության ֆոնի քարոզման արդյունքն է»,- ասաց Ե. Կիրակոսյանը:
Նա նշեց, որ այս ամեն ինչի դեմ պետք է պայքարել, բարձրաձայնել, քանի որ ժամանակակից միջազգային իրավունքում, քաղաքակրթությունում սրանք անընդունելի հիմնարար արժեքային էլեմենտներ են:
«Ցավալի է՝ ունենք հարևան, որն ապրում է այդ արժեքներով, բայց դա փաստ է: 21-րդ դարում այս հանգամանքի մասին խոսելը… Ցավալի է, պատմությունը նորից կրկնվում է: Միջազգային հանրության ուշադրությունը պետք է անընդհատ լինի այս կիզակետի վրա: Պետության կողմից էլ անհրաժեշտ են քայլեր ձեռնարվեն, որոնք հիմա արվում են, նաև այլ քայլեր, որոնց մասին հիմա չեմ կարող խոսել»,- ասաց ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը:
Հարակից հրապարակումներ`
- Կարծես միայն ՅՈՒՆԵՍԿՕ-ի տեղը գիտենք. «ԻԿՈՄՕՍ Հայաստան» կենտրոնի ղեկավար
- Տպավորությունն այնպիսին է, որ Ադրբեջանը քաղաքակրթական վրեժ է լուծում Հայաստանից. Արման Խաչատրյան
- Հունոտի կիրճը մնում է չեզոք գոտում, դեռևս հայտնի չի՝ համարվելու է մերը, թե ոչ. Արցախի ԿԳՄ նախարար
- ԵԽԽՎ կոչն Ադրբեջանին՝ անհապաղ վերադարձնել գերիներին, պաշտպանել մշակութային ժառանգությունը, սկսել խաղաղ բանակցությունները
- Կարևոր հարցերից է նաև մշակութային ժառանգությունը, որով հարուստ է այդ տարածաշրջանը․ Կիմմո Կիլյունենը՝ ԵԽԽՎ-ում
- Ցեղասպանությունը ներառում է նաև մշակութային ինքնության ոչնչացում. Մարթա Այվազյան
- Ադրբեջանի կողմից օկուպացրած տարածքներում թողնված է շուրջ 1500 պատմամշակութային արժեք. Խզմալյան
- Արցախի հայկական մշակութային ժառանգության ոչնչացման վտանգն իրական է․ ԱԳ նախարար
- Մեծապես վտանգված են մեր սրբավայրերը, պատմամշակութային հուշարձանները. Տեր Արշակ եպիսկոպոս Խաչատրյան
- Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ժողովրդի մշակութային ժառանգության վրա հարձակումը էթնիկ զտումների կանխամտածված ջանքերի մի մասն է
- Ադրբեջանցիները ոչնչացնում են հայկական մշակութային ժառանգությունը․ Vatican News
- Միջազգային հանրությունը պետք է միջոցներ ձեռնարկի մշակութային ցեղասպանության դադարեցման ուղղությամբ. ԱԳՆ
- «Ալիևը, շարունակելով Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը, հող է ստեղծում հայ հոգևոր-մշակութային հուշարձանների յուրացման համար»
- Փորձ է արվում ջնջել Արցախի հազարամյա մշակութային ժառանգությունը և դրա պատկանելությունը. ԱԳ նախարար
- Հայկական պատմամշակութային ժառանգությունը՝ որպես ադրբեջանական ներկայացվող պաստառները հանվում են Լոնդոնի մետրոյի կայարաններից
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան