Ընդդիմությունը թեև ծաղրում է Էրդողանին, բայց երգում է թուրքական երգը Ցեղասպանության մասին
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարել է, որ Էրդողանը պատշաճ կերպով չի արձագանքել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման փաստին:
Այդ մասին գրում է «ՌԻԱ նովոստի»-ն:
Ապրիլի 24-ին Բայդենը պաշտոնապես ցեղասպանություն որակեց 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունում կազմակերպված հայերի կոտորածները: Ի պատասխան, Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը ասաց, որ ինքը խորապես վշտացած է այդ «անարդար խոսքերի համար, որոնք հիմնված չեն պատմության վրա», բայց միևնույն ժամանակ կարծիք էր հայտնել, որ հունիսին Բրյուսելում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում Բայդենի հետ իր հանդիպումը կբացի երկկողմ հարաբերությունների նոր էջ:
«Սա այն կետն է, ուր ապաշնորհ վարչակազմը հասցրել է Թուրքիային: Բայդենը հայտարարեց (Ցեղասպանության մասին), որից հետո Էրդողանը երեք օր լռեց: Ինչ-որ մեկը սպասում էր, որ Էրդողանն առյուծի պես մռնչալու է, և բոլորը լսելու են նրան: Բայց մոռացեք առյուծին, նա խոսում էր կատվի նման: Ցավոք սա է փաստը»,-ասել է Քըլըչդարօղլուն` ելույթ ունենալով իր կուսակցության խորհրդարանական խմբակցության առջև:
«1915 թվականի իրադարձությունները ցավոտ են, և եթե պետք է, ապա դրանք պետք է ուսումնասիրվեն: Այդ խնդիրը պետք է լուծեն պատմաբանները: Թուրքիան հայտարարել է, որ միշտ պատրաստ է դրան: Թող Հայաստանը բացի իր արխիվները: Թող պատմաբաններն ուսումնասիրեն իրական փաստաթղթեր»,-ասել է Քըլըչդարօղլուն:
Նշենք, որ Հայաստանում Բայդենի հայտարարությամբ հանրությունը անհիմն ուրախացած չէ։ Բայդենի հայտարարությունը ուշացած է ու, կարծիքներ կան հասարակությունում, որ ընդամենը Արցախի Հանրապետության մեծ մասը ու հազարավոր հայորդիներ կորցնելու «մխիթարություն» է, ավել ոչինչ։
Թող մեր Արցախը մերը լիներ, մեր որդիները ողջ ու անվնաս, թող Բայդենը չարտասաներ այդ բառը,-գրում են սոցիալական ցանցերում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա