Մակրոնն ու Պուտինը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հարցը
Ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Այս մասին հայտնում է Կրեմլը։
Նշվում է, որ առանձնակի ուշադրություն է դարձվել «ուկրաինական ներքին հակամարտությանը»: Մտահոգություն են հայտնել Ուկրաինայի հարավ-արևելքում լարվածության աճի հետ կապված: Վլադիմիր Պուտինը ուշադրություն է հրավիրել Կիևի սադրիչ գործողությունների վրա, որոնք միտումնավոր սրում են իրավիճակը շփման գծում և անտեսում Մինսկի համաձայնագրերի դրույթները: Կիևի իշխանությունների կողմից նախապես ձեռք բերված պայմանավորվածությունների խստորեն իրականացման անհրաժեշտությունը շեշտվել է առաջին հերթին Դոնեցկի և Լուգանսկի հետ ուղղակի երկխոսություն հաստատելու և Դոնբասի հատուկ կարգավիճակի օրինական գրանցման վրա: Իր հերթին, Էմանուել Մակրոնը տեղեկացրել է Փարիզում Ուկրաինայի նախագահի հետ վերջերս կայացած բանակցությունների մասին:
Նրանք վերահաստատել են «Նորմանդական ձևաչափով» Ռուսաստանի և Ֆրանսիայի սերտ համագործակցությունը շարունակելու իրենց տրամադրվածությունը:
Նշվում է, որ նախագահները քննարկվել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղի շուրջ:
«Գոհունակությամբ նշվեց, որ իրավիճակը շարունակում է մնալ հանգիստ, շարունակվում է համակարգված աշխատանքը՝ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ 2020 թ. նոյեմբերի 9-ի և 2021 թ. հունվարի 11-ի Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների և Հայաստանի վարչապետի հայտարարությունների իրականացման ուղղությամբ։
Փոխադարձ պատրաստակամություն են հայտնել համակարգել Լեռնային Ղարաբաղի կարգավորման տարբեր ասպեկտները, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջոցով»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Լիբիայում իրավիճակը քննարկելիս Վլադիմիր Պուտինն ու Էմանուել Մակրոնը հանդես են եկել լիբիական բոլոր հիմնական ուժերի մասնակցությամբ քաղաքական գործընթացի առաջխաղացման հետագա դյուրացման օգտին:
Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահները մտքեր են փոխանակել նաև կորոնավիրուսային վարակի տարածման դեմ պայքարի թեմայի շուրջ:
Էմանուել Մակրոնի խնդրանքով Վլադիմիր Պուտինը մեկնաբանել է ռուս-չեխական հարաբերությունների ներկա վիճակը՝ շեշտելով Ռուսաստանի դեմ Պրահայի մեղադրանքների և գործողությունների անհեթեթ բնույթը:
Անդրադարձ է կատարվել նաև Ա. Նավալնիի շուրջ ստեղծված իրավիճակին:
Ղեկավարները պայմանավորվել են շարունակել կանոնավոր երկխոսությունը միջազգային և երկկողմ օրակարգի արդիական թեմաների շուրջ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան