Գագիկ Ծառուկյանը լինելու է պետության ղեկավար.Միքայել Մելքումյան
«Ստեղծված տոտալ ճգնաժամի հանգուցալուծման օրինական եղանակն արտահերթ ընտրություններն են և եթե ընթացքում պայամանավորվածություններից բացի այլ բան է արվում, ապա այն կասկածի տակ է դնում դրանք»,- խորհրդարանում կայացած ճեպազրույցում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը և հավելեց, որ մայիսի 3-ին նախատեսված և 7 օրվա ընթացքում երկրորդ անգամ վարչապետ առաջադրելը և չընտրելն այդ գործընթացի շրջանակում է:
Նրա խոսքով՝ ընդդիմության պայքարի նախնական նպատակն այն է եղել, որ հասնեն վարչապետի հրաժարականին, որով պայմանավորված է նաև արտահերթ ընտրությունները:
Մելքումյանը շեշտեց, որ «Բարգավաճ Հայաստան»-ը առանձին է գնալու ընտրությունների և դեռ ցուցակի հարց չի քննարկվում և նկատեց, որ այն ինքնանպատակ չէ, քանի որ վերջին 15 տարիներին կուսակցությունը եղել խորհրդարանում մշտապես ներկայացված երկրորդ քաղաքական ուժը:
«Մենք գնալու ենք հաղթելու, որը չի նշանակում, որ որևէ քաղաքական ուժ 50+1 տոկոս է ստանալու, այլ ինելու է բալանսավորված իշխանություն, բայց վերահաստատում եմ, որ Գագիկ Ծառուկյանը լինելու է պետության ղեկավար»,- հայտարարեց Մելքումյանը:
Նրա համոզմամբ, երկրում ստեղծվել են օբյեկտիվ նախադրյալներ, որ պետք է մի այնպիսի լիդեր դառնա ղեկավար, որը երբևիցե իշխանության չի եղել:
«Հասունացել է այն պահը, որ մենք մեր լիդերով, թիմով և ծրագրերով պետք է անպայման հաղթանակ տանենք»,- հայտարարեց պատգամավորը և տեղեկացրեց, որ կոալիցիաներ կազմելու հարցը դե չի քննարկում:
Մելքումյանը հայտնեց, որ Նիոկ Փաշինյանի հայտարարած 6 ամսվա ճանապարհային քարտեզը չի իրականացվել, հատկապես՝ անվտանգային հարցերում:
«Այն գնացքը, որը մեզ բերել է այս աղետալի վիճակին, այդ գնացքից հունիսի 20-ին պետք է իջնենք, նստենք նոր գնացք, որը մեզ տանելու է մեր երազանքի հայրենիքը, որտեղ լինելու է նոր պաշտպանված Հայաստան և այն տնտեսական քաղաքականությունը, որը մեզ դուրս կբերի այս փոսից»,- նկատեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան