Միքայել Մինասյան․ Ամոթը բացառվել է հանրային քննարկումներից` ցանկացած ստորություն ընդունելի դարձնելու համար
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը տելեգրամի իր էջում գրում է․
«Արամ Աշոտովիչն (Ռուսաստանում հայտնի մեդիամենեջեր, մայրական կողմից արցախցի, հայրական կողմից սյունեցի Արամ Գաբրիելյանով-խմբ․) այսօր գրել է ամոթի մասին, ավելի ճիշտ` Նիկոլի ու նրա շրջապատի մոտ դրա բացակայության մասին: Նա միանգամայն իրավացի է իր զարմանքի և վրդովմունքի մեջ․ նորմալ ընտանիքում դաստիարակված նորմալ մարդն ամաչում է տեղի ունեցածի համար:
2018-ին կարևոր էր ցույց տալ, որ անթույլատրելի բան չի մնացել: Անհրաժեշտ էր ստեղծել այնպիսի մթնոլորտ, երբ անչափահասներին բողոքի ցույցերին բերելը, աղանդավորների աջակցությունն օգտագործելը, հակառակորդների տներ դագաղներ հասցնելը, ատելության և բռնության խոսք օգտագործելը, պատերազմում հաղթանակների մասին ստելը, հերոսների գերեզմանները տրորելը, զոհվածների և գերիների ընտանիքներին ստելը, պատերազմի համար համայն հայության կողմից հավաքված միջոցները պաշտոնյաների պարգևավճարների համար ծախսելն ընդունելի լինեին: Այլ կերպ ասած, որպեսզի հեղափոխականները չամաչեին իրենց հանցագործությունների համար:
Եվ նրանք չեն ամաչում: Ցանկացած հայ տղամարդու համար մահացու վիրավորական խոսքերը չեն խանգարել Նիկոլին շրջել Սյունիքում: Ամոթը բացառվել է հանրային քննարկումներից`ցանկացած ստորություն ընդունելի դարձնելու համար: Որպեսզի սրիկաներն ու հանցագործները հոգեբանական տհաճություն չզգան:
Այս ամենաթողության արդյունքն այն էր, որ մենք՝ հասարակությունը, չամաչեցինք մահից, մեր հայրենիքի վաճառքից: Մենք կորցրել ենք մեր ամոթը պատմության առջև:
Սենեկան ասում էր, որ ամոթն արգելում է այն, ինչ օրենքները չեն արգելում: Ես դրան ավելացնելու բան չունեմ»։
Միքայել Մինասյանը գրառման տակ ավելացրել է Արամ Գաբրելյանովի գրառումը, որում ասվում է․
«Տեսա Սյունիքի պուրակում Իլհամ Ալիևի լուսանկարը և մտածեցի՝ հետաքրքիր է, չէ՞ որ այս լուսանկարը տեսել են Փաշինյանը, նրա կինը, այդ ամբողջ «Իմ քայլ»-ը: Արդյոք նրանց սիրտը չի՞ ճմլվել այդ պահին, մի՞թե նրանք ամոթից չեն այրվել, այդ բոլոր խայտառակ Ալենները, Անդրանիկները և նրանց նմանների խումբը։ Ի՞նչ են մտածում նրանց ծնողները, երեխաները, թոռները»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին