Ոստիկանություն. Մարալ Նաճարեանը նոր անձնագիր ստանալու համար կարող է անձամբ դիմել
Ոստիկանությունն արձագանքել է «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության Նաիրա Զոհրաբյանի այն ահազանգին, որ Ադրբեջանի գերությունից վերջապես Լիբանան վերադարձված Մարալ Նաջարյանին անձնագիր չեն տրամադրում։
Տարածած հաղորդագրության մեջ ոստիկանությունը մասնավորապես նշում է, որ «ո՛չ Մարալ Նաճարեանը, ո՛չ էլ նրա կողմից լիազորված որևէ անձ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն կամ տարածքային ստորաբաժանումներ Մարալ Նաճարեանին նոր անձնագիր տրամադրելու վերաբերյալ գրավոր դիմում չեն ներկայացրել։
Ոստիկանությունից միաժամանակ նշում են, որ «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենքով և ՀՀ կառավարության 25.12.1998 թ. թիվ 821 որոշմամբ հստակ սահմանված է անձնագիր ստանալու համար Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից անձամբ դիմելու պահանջ։
«Քաղաքացին անձնագիր ստանալու մասին դիմում ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունում՝ ոստիկանություն, օտարերկրյա պետությունում՝ Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական հիմնարկ։
Տպագրված անձնագիրը քաղաքացին կարող է ստանալ ինչպես անձամբ, այնպես էլ լիազորված անձի միջոցով։ Լիազորագիրը նոտարական կարգով վավերացում չի պահանջում։
Մարալ Նաճարեանը ՀՀ քաղաքացու նոր անձնագիր ստանալու համար կարող է անձամբ դիմել ինչպես ՀՀ ոստիկանության ԱՎ վարչություն կամ տարածքային ստորաբաժանումներ, այնպես էլ օտարերկրյա պետություններում ՀՀ ցանկացած դիվանագիտական ներկայացուցչություն, այդ թվում՝ Լիբանանի (նստավայրը՝ Բեյրութ) ՀՀ դեսպանություն»,-ասված է հաղորդագրության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Լիբանանի նախագահն ընդունել է գերությունից ազատ արձակված Մարալ Նաջարյանին
- Մարալի գերությունից ազատվելը ևս մեկ ապացույց է, որ ՀՀ իշխանություններն այդ հարցում ոչինչ են. Համբարյան
- Րոպեներ առաջ Մարալ Նաջարյանը հասավ տուն՝ Բեյրութ.Նաիրա Զոհրաբյան
- Ֆրանսահայ պատգամավոր․ Կանանց իրավունքների այս միջազգային օրն իմ մտքերը Մարալ Նաջարյանի հետ են
- Լիբանանի Ֆանարից մինչև ադրբեջանական բանտեր․ ֆրանսիական L'Orient-Le Jour-ը՝ Մարալ Նաջարյանի մասին
- Նաիրա Զոհրաբյանը գերեվարված լիբանանահայ Մարալ Նաջարյանի հարցով դիմել է Եվրոպայի կին լիդերներին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան