Չինաստանում արգելել են գրել «Օսկարում» «Քոչվորների երկիրը» ֆիլմի հաղթանակի մասին
Հանրահայտ չինական սոցցանցերը և որոնողական համակարգերը մաքրում են «Օսկարում» Քլոե Չժաոյի և նրա «Քոչվորների երկիրը» ֆիլմի հաղթանակի մասին լուրերը: Այս մասի գրում է The Wall Street Journal-ը:
Աղբյուրը հայտնել է, որ Չինաստանն արգելել է տեղական ԶԼՄ-ներին գրել Քլոե Չժաոյի մասին նախկինում արած նրա արտահայտությունների համար: 2013 թվականին Քլոե Չժաոն Չինաստանը անվանել էր վայր, որտեղ նա մեծացել է «ստով շրջապատված»:
kulturomania.ru-ն գրում է, որ Քլոե Չժաոն լքել է Չինաստանը դեռահաս տարիքում և տեղափոխվել Մեծ Բրիտանիա, որտեղից հետո մեկնել է ԱՄՆ: Նա ավարտել է Նյու Յորքի համալսարանը: 2015 թվականին տեղի է ունեցել նրա «Երգեր, որոնք եղբայրներս ինձ սովորեցրին» ֆիլմի պրեմիերան:
Քլոե Չժաոյի «Քոչվորների երկիրը» ֆիլմը երեք «Օսկարի» է արժանացել՝ «Լավագույն կինոնկար», «Լավագույն ռեժիսոր» և «Լավագույն դերասանուհի» անվանակարգերում:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները