Վահե Հակոբյանի կինը քրգործի շրջանակներում է հարցաքննվել. ՊԵԿ նախագահ
Մեղրիում գտնվող մաքսային պահեստում հայտնաբերվել են այնպիսի խախտումներ, որոնք անհամատեղելի են գործունեության հետ, և իմ հրամանով մաքսային պահեստի լիցենզիան կասեցվել է։ Կշտկեն, կվերանայենք»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը։
Նրա խոսքով, մաքսային պահեստին ներկայացվող բազմաթիվ պահանջներ կան, այդ թվում՝ ռենտգեն սարքավորումների առկայությունը, կոնկրետ տվյալ մաքսային պահեստում ռենտգեն սարքավորումը չի աշխատել, և այլ մի շարք խախտումներ են արձանագրվել։
«Մյուս մաքսային պահեստներում ևս կան խնդիրներ, ըստ կարգավորումների, պետք է նրանց ժամանակ տրամադրենք, որ վերականգնեն խախտումները։ Խախտումների բնույթից ելնելով՝ այդ մաքսատների գործունեությունը չի դադարեցվել։ Ուզում եմ նշել, որ անհամապատասխանությունների դեպքում ես կդադարեցնեմ ցանկացած մաքսային պահեստի գործունեություն՝ առանց բացառությունների»,- նշեց նա։
Հարցին, թե Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի կինը ի՞նչ գործի շրջանակում է եղել ՊԵԿ քննչականում, ՊԵԿ նախագահը պատասխանեց՝ այո՛, նա քրեական գործի շրջանակներում հարցաքննվել է։
«Պետք է դիմեք նախաքննության մարմնին, և կորոշվի՝ նպատակահարմա՞ր է արդյոք տրամադրել տեղեկատվություն, թե՞՝ ոչ։ Հավելեմ, որ սա քաղաքական հետապնդում չէ, այս անձինք նախկինում էլ են հրավիրվել հարցաքննության»,- նկատեց նա։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան