Ֆրանկոֆոն օմբուդսմանների և հաշտարարների ասոցիացիայի նախագահը ՄԻՊ հարցով դիմել է Արարատ Միրզոյանին
Ֆրանկոֆոն օմբուդսմանների և հաշտարարների ասոցիացիայի (ք. Փարիզ) նախագահ Մոհամեդ Բենալիլուն ասոցիացիայի բոլոր անդամների անունից բաց նամակ է հղել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին` առաջարկելով պահպանել Մարդու իրավունքների պաշտպանի ֆինանսական անկախության երաշխիքին առնչվող դրույթը: Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից:
Գործող դրույթը սահմանում է, որ յուրաքանչյուր տարի Պաշտպանի և նրա աշխատակազմի ֆինանսավորման համար պետական բյուջեով նախատեսված հատկացման չափը չի կարող պակաս լինել նախորդ տարվա պետական բյուջեով նախատեսված հատկացման չափից:
Մոհամեդ Բենալիլուն մտահոգություն է հայտնել այն մասին, որ այս դրույթի ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ փոփոխությունը կթուլացնի հաստատության գործունեության ընդհանուր արդյունավետությունը և հատկապես նրա կարողությունը՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմ երկրի ողջ տարածքում ազատությունից զրկման վայրերն արդյունավետ մշտադիտարկում իրականացնելու համար:
Բացի այդ, ասոցիացիայի նախագահն իր նամակում արձանագրել է, որ առաջարկվող փոփոխությունը նախաձեռնվել է առանց Մարդու իրավունքների պաշտպանի հետ քննարկման և ներգրավմամբ:
Հաշվի առնելով Փարիզյան և Վենետիկյան սկզբունքները, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի «Օմբուդսմանի և միջնորդական հաստատությունների դերը մարդու իրավունքների, լավ կառավարման և իրավունքի գերակայության խթանման և պաշտպանության գործում» բանաձևի վրա՝ նամակում կոչ է արվել պահպանել «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի գործող 8-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված դրույթը:
Ծանոթագրություն. Ֆրանկոֆոն օմբուդսմանների և հաշտարարների ասոցիացիան 36 ֆրանկոֆոն պետությունների 47 անդամներից կազմված միջազգային անկախ ասոցիացիա է: Կենտրոնակայանը գտնվում է Փարիզում։ Ֆրանկոֆոն օմբուդսմանների և հաշտարարների ասոցիացիայի գործունեության ուղղված է ֆրանկոֆոն օմբուդսմանների հաստատությունների հզորացմանը, փորձի փոխանակման աջակցությանը:
ՄԻՊ գրասենյակը ներկայացրել է նամակի ֆրասերեն տարբերակը և հայերեն թարգմանությունն ամբողջությամբ, որն իրականացվել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում։
Ֆրանկոֆոն օմբուդսմանների և հաշտարարների ասոցիացիայի (ք. Փարիզ) նախագահը ՀՀ Ազգային ժողովի նախագահին բաց նամակ հղելիս տեղեկացված է եղել, որ Կառավարությունը հետ է կանչել Պաշտպանի աշխատակազմի ֆինանսական անկախության երաշխիքները վերացնող նախագիծը, սակայն նամակը գրվել է կանխարգելիչ նպատակով:
Հարակից հրապարակումներ`
- «ՀՀ ՄԻՊ ֆինանսական անկախության վերացումը կվտանգի Երեխաների հարցերով օմբուդսմանների ցանցում լիիրավ անդամակցությունը»
- APT-ի գլխավոր քարտուղարը ՄԻՊ-ի հարցով բաց նամակով դիմել է Արարատ Միրզոյանին
- «Գիտուժ»-ի անդամներն իրենց մտահագություններն են ներկայացրել ՄԻՊ-ին
- Կառավարությունը չպատասխանեց ՄԻՊ ֆինանսավորումը կրճատելու մասին հարցին
- ՄԻՊ-ին գնահատել են «շատ լավ». IRI
- ՄԻՊ-ի գործունեության միջամտությունը կարող է բացասական անդրադառնալ ՀՀ վարկին արտաքին աշխարհում. Փաստաբանների պալատ
- ՀՀ ՄԻՊ. Կառավարության նիստերին ՄԻՊ-ի մասնակցությունը ոչ թե պարտականություն է, այլ իրավունք
- ՄԻՊ-ի ֆինանսավորմանը վերաբերող նախագիծը նախ պետք է անցներ ՍԴ փորձաքննության․ Լարիսա Ալավերդյան
- Կառավարությունը որոշել է «պատժել» ՄԻՊ-ին լավ աշխատանքի համար. Տարոն Սիմոնյան
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները