«Իրավունք». Փոխնախարար Արմեն Փամբուխչյանի «ձենը տաք տեղից է գալիս»
«Իրավունք» թերթը գրում է. «ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ, ԱԺ «Իմ քայլի» նախկին պատգամավոր Արմեն Փամբուխչյանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը ոչ ավել, ոչ պակաս ասել էր. «Մինչև ե՞րբ պետք է թշնամանք լինի Ադրբեջանի և Թուրքիայի հետ, պետք է ոսկե միջին տարբերակ գտնենք՝ ո՜չ թշնամանք, ո՜չ բարեկամություն: Ես հիմա հռետորական հարցեր եմ բարձրացնում, որոնց մասին ազգովի պետք է մտածենք»: Այս հայտարարությունը բավական բացասական արձագանք է գտել անգամ նրա մտերիմ շրջապատում, ավելին՝ ասում են, թե Ա. Փամբուխչյանի «ձենը տաք տեղից է գալիս»։
«Իրավունքին» հասած շշուկների համաձայն՝ պատգամավորից մինչև փոխնախարար կարիերայի աճի ընթացքում Փամբուխչյանը բավական անշարժ և շարժական գույք է հետ գցել: Ըստ նույն խոսակցությունների՝ նա ձեռք է բերել երկու բնակարան Էրեբունի վարչական շրջանում և երկու մեքենա՝ Lexus և Range Rover մակնիշի: Չէ՞ որ «Ֆինքա» ՈւՎԿ ՓԲԸ-ում անվտանգության աշխատակցից մինչև խնդրահարույց ակտիվների կառավարման դեպարտամենտի թիմի ղեկավար աշխատած Փամբուխչյանը լավ գիտի՝ ինչպես կառավարել ֆինանսները»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: