«Հրապարակ». Անկախ պատգամավորները հանդես են եկել Հրաչյա Հակոբյանի հարցով ԱԺ էթիկայի հանձնաժողով ստեղծելու առաջարկով
«Հրապարակ» թերթը գրում է. «Ազգային ժողովի անկախ պատգամավորներ Թագուհի Թովմասյանը, Վարդան Աթաբեկյանը, Աննա Գրիգորյանը, Սոֆյա Հովսեփյանը, Գոռ Գևորգյանը, ինչպես նաև ԲՀԿ-ից հեռացած Գևորգ Պետրոսյանը երեկ գրությամբ դիմել են ԱԺ երեք խմբակցություններին՝ «Իմ քայլի» պատգամավոր Հրաչյա Հակոբյանի հարցով ԱԺ էթիկայի հանձնաժողով ստեղծելու առաջարկով։
Հիշեցնենք, որ ըստ ԱԺ կանոնակարգի՝ խմբակցություններն իրավունք ունեն նախաձեռնելու էթիկայի հանձնաժողովի ստեղծում, իհարկե, ԱԺ մեծամասնության քվեարկությունից է կախված՝ այն կձևավորվի՞, թե՞ ոչ։ Անկախները կարծում են, որ պատգամավորը սյունեցիների նկատմամբ անհարգալից վերաբերմունք է դրսևորել՝ սյունեցիների մասին լրագրողների հետ զրույցում ասելով․ «Պետք է այ տենց ստորանալով բերման ենթարկվեն»»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: