Նավալնին ցանկանում է մասնակցել վետերանների զրպարտության գործի բողոքարկմանը
Ալեքսեյ Նավալնին ցանկանում է անձամբ մասնակցել Հայրենական մեծ պատերազմի վետերանի դեմ զրպարտության գործով բողոքարկման քննարկմանը, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է նրա փաստաբան Վադիմ Կոբզևը:
Բողոքի քննությունը տեղի կունենա ապրիլի 29-ին` Մոսկվայի Բաբուշկինսկի դատարանում: Ավելի վաղ դատարանը Նավալնին մեղավոր էր ճանաչել վետերան Իգնատ Արտեմենկոյի զրպարտության մեջ և նրան տուգանել 850 հազար ռուբլիով: Նավալնին իրեն մեղավոր չի ճանաչել:
«Մենք դատարանից խնդրեցինք բողոքի քննությանը ապահովել Նավալնիի մասնակցությունը: Բայց գաղութից տեսակցման միջոցով մասնակցությունը նույնպես համարվում է անձնական: Համոզված եմ, որ նրան դատարանի որոշումը բողոքարկելու հարցի քննարկման համար չեն տեղափոխի Մոսկվա»,- նշել է փաստաբանը:
Նրա խոսքով, Նավալնին հանդիպմանը կմասնակցի տեսակապով, եթե նրա առողջությանը հետևող բժիշկները գտնեն, որ նա դա կարող է անել՝ առողջական նկատառումներից ելնելով:
Հարակից հրապարակումներ`
- Մերկելը կոչ է արել բժշկական օգնություն ցուցաբերել Նավալնիին
- Նավալնիի առողջական վիճակը վատանում է. փաստաբան
- Եվրոպայի «ֆասթ ֆուդը»՝ Նավալնի անունով. Նաիրա Զոհրաբյան
- Ալեքսեյ Նավալնին հացադուլ է հայտարարել