Քաղաքական նկրատումներ ունեցող որևէ անձ ՀՀ-ում ապագա չի ունենա առանց Արցախի կարգավիճակի շուրջ հստակ դիրքորոշման. Դանիելյան
«Արցախի կարգավիճակի հարցն այն միակ հարցն է, որն այս երկրում կա: Հայաստանում այլ օրակարգ պարզապես գոյություն չունի»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանը:
Նա նշեց, որ Հայաստանը որպես միջազգային իրավունքի սուբյեկտ ուրիշ որևէ օրակարգով, որևէ հարցով աշխարհին հետաքրքիր չէ, ուզենք թե չուզենք այդ հարցը կա:
«Ինձ համար նույնպես ոչ պակաս անհասկանալի ներքաղաքական գործընթացների արդյունքում Արցախի կարգավիճակի հարցը հետ է մղվում: Այսինքն բոլորը և ոչ միայն ընդդիմադիրները նշում են, որ Արցախի կարգավիճակը կարևոր է, պետք է քննարկվի, բայց բոլորը խուսափում են հստակ ժամկետներից, ձևաչափերից, ձևակերպումներից: Այս առումով ընդամենը փորձում ենք իրական բովանդակությունը նորից բարձրացնենք քաղաքական թատերաբեմ, և այդ թատերաբեմը զրկեք անբովանդակ, կեղծ, սին օրակարգերից»,- ասաց Ա. Դանիելյանը:
Նրա խոսքով, այդ շրջանակներում պլանավորում էին քաղաքական հանդիպումների շարք, սակայն մի փոքրիկ մարտավարական փոփոխություն տեղի ունեցավ. «Կոնստանտին Տեր-Նակալյանն առաջարկեց օրենսդրական նախաձեռնության տեսք տալ այդ օրակարգի առաջխաղացմանը, առաջարկեց հանդես գալ հայկականությունը վիրավորող արտահայտությունները քրեականացնելու նախաձեռնությամբ, որի շուրջ մեր քաղաքական կոնսուլտացիաները և հանդիպումներն ավելի բովանդակային և օրակարգային տեսք կունենան: Արդեն մի քանի հանդիպում տեղի է ունեցել, դրական արդյունքներ են եղել»:
Ա. Դանիելյանն ասաց, որ հետևողականորեն, կարգապահորեն հետևելու են, որպեսզի յուրաքանչյուր անձ և կառույց, որը քաղաքական որևէ նկրտումներ ունի Հայաստանում, հասկանա, որ առանց Արցախի կարգավիճակի շուրջ հստակ դիրքորոշման, առանց հայկականությունը վիրավորելու շուրջ հստակ դիրքորոշման, առանց այդ դիրքրոշումների շուրջ հստակ քայլերի, նրանք Հայաստանում ապագա չեն ունենալու, եթե նույնիսկ ունենալ են, այդ ապագան շատ բարդ է լինելու, քանի որ իրենց նման խմբավորումներն նրանց կյանքը էականորեն բարդացնելու են:
Նա նաև նշեց՝ մինչև օրս վստահ չէ, որ Հայաստանում տեղի կունենան արտահերթ ընտրություններ: Կարծում է, որ այդ ընտրությունների ընթացքը հնարավոր է խափանվի թե ընդդիմության, թե իշխանության ինչ-ինչ գերակայություններից ելնելով:
«Մեզ համար բազմաթիվ անհայտ գործոններ կան, որոնք կարող են ազդել պրոցեսի վրա խափանման առումով»,- ընդգծեց Դանիելյանը:
Նա նշեց, որ որևէ վստահություն չի ներշնչում Փաշինյանի իշխանությունը, որն իր հերթին հենված է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի «իշխանության վրա», որին հենց ինքը՝ Փաշինյանը, ժամանակին դելեգիտիմիզացրել է և պնդել, որ որևէ արդար ընտրություն Մուկուչյանի օրոք տեղի չի ունեցել:
«Հետևաբար, որևէ հիմք չունեմ հավատալու, որ Փաշինյանը կամ նույն Մուկուչյանը կուզենան, որ Հայաստանում արդար ընտրություններ տեղի ունենան, թեպետ կրկնում եմ, որ ոչ մի դեպքում այդ ընտրությունների արդյունքները մեզ համար գաղափարախոսական առումով արդար չեն կարող լինել»,- ասաց նա:
Ա. Դանիելյանը նշեց, որ ընտրություններին մասնակցելու որոշում դեռևս չունեն, չգիտենք՝ ով է մասնակցելու, ոնց է մասնակցելու և ինչ դիրքորոշումներով:
«Կարծում եմ՝ մոտ օրերս ամեն ինչ շատ ավելի պարզ կլինի: Երբ կունենանք բավարար սիմետրիկ ինֆորմացիա որոշում կայացնելու համար, որոշման մասին կհայտնենք», - նշեց Ա.Դանիելյանը:
Հարակից հրապարակումներ`
- Արթուր Դանիելյան. Մարտի 27-ին մեր տարածաշրջանը ավարտուն տեսք ստացավ
- Արթուր Դանիելյան. Քիչ անց կհրապարակվի հայկականույթան օրենքի մեր տեսլականը իր հիմնավորումներով
- Արթուր Դանիելյան. Պրակտիկան հուշում է՝ օրերս Հայաստանում պետք է կտրուկ վատթարանա կրիմինոգեն իրավիճակը
- Արթուր Դանիելյան. Ընդդիմության օրակարգում պետք է լինի Արցախի անկախության ճանաչման հարցի բարձրացումը
- Արթուր Դանիելյան. Բոլոր նրանք, ովքեր ուզում են բեկում մտցնել դեպի դժոխք ուղևորվող ազգի համար, պետք է սկսեն Նիկոլ Փաշինյանից
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում