Ինչքանո՞վ է նպատակահարմար 1-2 դեպքի համար օրենսդրություն փոխելը. Թագուհի Թովմասյան
Խորհրդարանը քննարկում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված նախագծերի փաթեթը։
Հիմնական զեկուցող Վահագն Հովակիմյանի խոսքով, ներկայացվող փաթեթը ընտրական բարեփոխումների ծավալուն նախագծի մի մասն է։ Ըստ նրա, ստեղծված իրավիճակում, երբ ակնհայտ է, որ ԸՕ մեծ փաթեթն առաջիկա արտահերթ ընտրություններին ընդառաջ չի կարող ուժի մեջ մտնել, իրենք առանձին նախագծի տեսքով են ներկայացրել բոլոր այն փոփոխությունները, որոնք անհրաժեշտ է, որ մինչև գալիք արտահերթ ընտրություներն ընդունվեն։
«Ըստ նախագծի առաջարկվում է, որ եթե ընտրությունների ժամանակ խոչընդոտում է տեղի ունենում, և դրա արդյունքում այդ տեղամասում քվեարկության արդյունքները ճանաչվում են անվավեր, խոչընդոտողները պետք է ավելի խիստ պատասխանատվության ենթարկվեն, քան նրանց, ովքեր խոչընդոտել են, բայց այդ խոչընդոտումները չեն ազդել ընտրության արդյունքի վրա»,- ներկայացրեց նա։
Պատգամավորը տեղեկացրեց՝ հաջորդ փոփոխությամբ առաջարկվում է, որ քարոզաշավի խոչընդոտումը ևս քրեական պատասխանատվություն ենթադրի։
Բացի այդ, տեղամասային կենտրոնում, դրա մոտ բռնություն գործադրելու կամ գործադրելու սպառնալիքի համար ևս առաջարկվում է քրեական պատասխանատվություն սահմանել։
ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը հետաքրքրվեց, թե արդյոք կա վիճակագրություն, թիվ, թե քանի՞ անգամ է նախորդ ընտրությունների ժամանակ արձանագրվել օրինակ՝ քարոզարշավի խոչընդոտում, կամ բռնության փորձ՝ տեղամասի առաջ։
Պատասխանելով հարցին՝ Վահագն Հովակիմյանն ասաց, որ բոլոր ընտրություններից հետո միշտ կա հաշվետվություն, թե քանի՞ դեպքի մասին է ահազանգ եղել դատախազություն, քանի քրեական գործ է հարուցվել։
«Մեր խնդիրը օրենսդրությունը բարելավելն է»,- ասաց նա։
Արձագանքելով՝ Թագուհի Թովմասյանը նշեց, որ ինքը դատախազության հաղորդագրությունների տեղը գիտի, ու դրա մասին պետք չէ իրեն հիշեցնել.
«Պարզապես ես ուզում եմ, որ հիմնավորումը հանրային լինի, որ մենք հասկանանք՝ ինչքանո՞վ է նպատակահարմար 1-2 դեպքի համար օրենսդրություն փոխելը»։
Վահագն Հովհաննիսյանն էլ նկատեց՝ պետք է ամեն ինչ անել, որ ոչ մի դեպք չլինի։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան