Մեկնարկել է «Միր-19» պատվաստանյութի կլինիկական փորձարկման երկրորդ փուլը
Ռուսաստանում սկսվել է կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման և բուժման համար նախատեսված «Միր-19» դեղամիջոցի կլինիկական փորձարկումների երկրորդ փուլը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։
Նշվում է, կլինիկական փորձարկումների առաջին փուլն ավարտված է, դեղամիջոցն անվտանգ է, և բավականին լավ արդյունավետություն է գրանցել։
Ըստ աղբյուրի, հետազոտության երկրորդ փուլն արդեն սկսվել է կորոնավիրուսով հիվանդների մոտ։
Նախատեսվում է դեղը գրանցել մինչ ամառվա վերջ: Նախնական շրջանում այն չի վաճառվի դեղատներում այլ կլինի միայն բժշկական հաստատություններում։