Սյունիքի հարցով պետք է պահանջատեր լինել, ոչ թե էժան սկանդալներով հայտնի դառնալ. Սրբուհի Գրիգորյան
«Սյունիքը դարձել է Հայաստանի կիզակետը։ Ես հասկանում եմ բոլոր պատճառները, թե ինչու ենք ազգովի դարձել սյունիքագետ, բայց մի շատ կարևոր բան մենք անտեսում ենք՝ Սյունիքը մեր ոչ թե պառակտող աշխարհամասը պետք է լինի, այլ՝ միավորող»,- այսօր ԱԺ արտահերթի ընթացքում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը։
Նրա խոսքով, ալիևյան նկրտումների ֆոնին որոշ ուժեր շարունակում են պրկված պահել ՀՀ քաղաքացու նյարդերը, կեղծ լուրեր տարածել Սյունիքի մասին՝ փորձելով ահաբեկիչ նոտաներ ուղարկել Սյունիք. ու դա անում են հայրենասիրական լոզունգներով։
«Ձեր ահաբեկիչ նոտաները, հարգելիներս, փշրվում, թափվում են հենց զանգերի մոտ։ Ձեր էժան ինքնահաստատումներով հեռու մնացեք Սյունիքից։ Մենք հիմա պետք է որ Արցախը Հայաստանին միավորելու քայլերով զբաղված լինեինք, մինչդեռ, Սյունիքը տարանջատելու փորձեր են արվում։ Եթե ձեր հաշվարկներն այն են, որ մարդիկ կորցրել են իրենց հիշողությունը, գուցե այդտեղ էլ սխալվում եք»,- նշեց նա։
Ըստ պատգամավորի, հայ ժողովուրդը պետք է տեր կանգնի իր ազատություններին, իր արժանապատվությանն ու երկրին։
«Պետք է վերադառնանք առանց հայհոյանքների կյանքին, մեր երեխաներին պետք չէ հայհոյանքների խրախճանք, պետք է խաղաղություն, անվտանգություն, իսկ ներքին պրիմիտիվ կռվշտոցներով մենք դրանց չենք կարող հասնել։ Մենք լավ հիշողություն ունենք։ Եվ որևէ մեկին թող չթվա, թե գյադայական պահվածքով կարող է երկար ճանապարհ անցնել, տեղային բռնություններ բեմադրել ու ընտրություններին պարտադրել փորձել։ Մենք կանգնելու ենք բոլոր ազատ ընտրել ցանկացող քաղաքացիների կողքին»,- ասաց նա։
Սրբուհի Գրիգորյանն անդրադարձավ նաև ԱԺ իմքայլական պատգամավորների խոսքերին՝ կապված Սյունիքի հետ։
«Տիկնանցից մեկը նշել էր. «Էդ Սյունիքում բոլոր մեղավորները պետք է պատժվեն, այո՛, ամենուր պետք է պատժվեն մեղավորները, բայց Սյունիքի մասին, պահանջում եմ, շատ զգույշ խոսեք։ Այդ Սյունիքն այն Սյունիքն է, որտեղ հայաստանապաշտպան գործողություններ են իրականացրել Անդրանիկն ու Նժդեհը։
Մեկ այլ պատգամավոր էլ անհասկանալի ջղաձգումներ էր կատարում, թե «սարքում ու սարքում ենք, բայց էլի գալիս Սյունիքի այս կամ այն մանկապարտեզից եք խոսում»։ Հա՛, բա պիտի ասենք, Սյունիքի ու սահմանամերձ բնակավայրերի հարցերով պետք է պահանջատեր լինել, ոչ թե էժան սկանդալների միջոցով հայտնի դառնալ»,- եզրափակեց խոսքը ԼՀԿ-ական պատգամավորը։
Հարակից հրապարակումներ`
- Սյունիքի հարցում Փաշինյանի և Ալիևի հռետորիկան համընկնում է. Մանթաշյան
- «Ալիևն ընտանիքով զբոսնում է Սոսիների պուրակում, որը Սյունիքում է գտնվում»
- Սյունիքի նախկին մարզպետի կինը դուրս է եկել ՊԵԿ քննչական վարչությունից
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան