Սյունիքի դեպքերից հետո բոլորին ակնհայտ է, թե ինչ տիպի ընտրություններ են լինելու մեր երկրում․ Վարդան Աթաբեկյան
Սյունիքի դեպքերից հետո բոլորին ակնհայտ է, թե ինչ տիպի ընտրություններ են լինելու մեր երկրում և ինչ քաղաքացիական բախումների ալիքներ են լինելու: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց անկախ պատգամավոր Վարդան Աթաբեկյանը:
«Եթե Սյունիքի դեպքերից 20 հատ էլ կրկնվի, արդեն պարզ է՝ ընտրությունների գաղջը ոնց է տարածվելու Հայաստանում, և դժվար կլինի ժողովրդին համոզել գնալ ընտրությունների: Նմանատիպ օջախ ունենք Գյումրիում, որտեղ պարբերաբար կրկնվում է գերիների հարազատների ակցիաները, որին պատասխան չի տրվում, ու մի փոքր օջախ էլ Վարդենիսում ունենք, պատկերացրեք այդ օջախներ ալիքից հետո ինչ կկատարվի, եթե իշխող ուժը, որն ունի 80 տոկոս ձայն, տարբերակ գտնի խուսափի ընտրությունների գնալուց՝ հաստատ անելու է»,- նշեց Աթաբեկյանը և հավելեց․
«Ընտրություններին 90 տոկոս չեմ մասնակցի, բայց դեռ ընտրությունների մեկնարկը չի տրվել, քաղաքական ուժերը տեսակետներ չեն հայտնել, որ հասկանաս, որ քաղաքական ուժին պետք է սատարել՝ այս իրավիճակից դուրս գալու համար»։
Անդրադառնալով պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանի հեղինակությանը և հասարակության վստահությանը վերաբերող հարցին, պատգամավորն ասաց. «Վստահություն բառը չեմ ուզում օգտագործել, բայց մարդիկ կան, որ հավատում են Նիկոլ Փաշինյանին, տարօրինակ է, բայց հավատում են»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան