3 տարվա ընթացքում չկարգավորվեցին արդարության տրամաբանությունից բխող բազմաթիվ հարցեր. Տիգրան Ուրիխանյան
«2018 թվականին ժողովրդին խոստացված բարեփոխումներն իրականացնելու համար իշխանությունն ուներ 3 տարի ժամանակ, բայց մինչ օրս մենք չենք հասել նրան, որպեսզի կարգավորվեն արդարության տրամաբանությունից բխող բազմաթիվ հարցեր»,- ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը:
Նա նկատեց, որ դրանցից մեկի՝ ընտրությունների ուղղությամբ «Իմ քայլը» խմբակցությունը մշակել է նախագիծ, որն այդպես էլ չի ներկայացրել խորհրդարանին:
«Ընտրություններն արդար և թափանցիկ են լինում այն ժամանակ, երբ փող չունեցող, բայց լավ գաղափար և ծրագիր ունեցող մարդիկ կամ քաղաքական ուժերը կարողանում են մասնակցել դրանց և վստահ են, որ ընտրատեղամասերի ընտրախցերում ոչ մեկը չի նկարելու քվեաթերթիկը, որպեսզի հետո վճարված գումարի կամ պարտադրանքի դիմաց ապացուցի, թե ում է ընտրել»,- նկատեց պատգամավորը:
Նրա խոսքով՝ արդար ընտրությունների համար պետք է վստահ լինել, որ քվեաթերթիկները հաշվարկելիս չեն հայտարարի այլ անուն և այն դնի այլ տրցակի տակ, կամ չեն հաշվելու տրցակի թիվը, բայց ամփոփ արձանագրության մեջ գրեն մեկ այլ թիվ:
Տիգրան Ուրիխանյանը համոզված է, որ որևէ մեկը չունի վստահություն, որ դրանք տեղի չեն ունենա հենց այդ սցենարով:
«Յուրաքանչյուր մասնակից այս ընտրություններին, նախ բոլոր ջանքերն, ուշադրությունը և ռեսուրսները մեկտեղելու է, որպեսզի վերահսկեն քվեարկության և հաշվարկի գործընթացը, այլ ոչ թե որակյալ քարոզարշավ կազմակերպելուն»,- հայտարարեց պատգամավորը:
Բարձրացնելով ընտրությունների գործընթացում ֆինանսական ներգործության հավասարակշռման և եթերաժամի հավասար ու արդար բաշխուման հարցը՝ պատգամավորը խորհրդարանկան մեծամասնությանը հորդորեց բերել Ընտրական օրենսգրքի նոր նախագիծ՝ որը գործող իշխանության 4 նախընտրական խոստումներից մեկն է, որն այդպես էլ չի կատարել:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան