Ֆրանսիացի պատգամավորը բանաձևի նախագիծ է ներկայացրել՝ հայ գերիների անհապաղ ազատ արձակման վերաբերյալ
Ֆրանսիայի Վալ դ'Ուազ դեպարտամենտից ընտրված պատգամավոր Ֆրանսուա Պուպոնին բանաձևի միջնորդություն է ներկայացրել խորհրդարան, որը կոչ է անում անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին։ Այս մասին գրել է Պուպոնին թվիթերում։
«Ես ներկայացրեցի բանաձևի միջնորդություն, որը կոչ է անում անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին:
Արցախում Ադրբեջանի հետ հակամարտությունից հետո շատ հայ զինվորներ դեռ ձերբակալված են Ադրբեջանի իշխանությունների կողմից և սպասում են հայրենադարձությանը: Այս պրակտիկան բացարձակապես հակասում է կոնվենցիային և միջազգային իրավունքին:
Ֆրանսիան պետք է պահանջի նրանց ազատ արձակել, դա է իմ որոշման բանաձևի իմաստը, և ես ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ գործընկերներին, ովքեր համաձայնել են ստորագրել այն»,-գրել է Պուպոնին:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին