Հիմնական խնդրահարույց հարցերը մնում են անհայտ կորած զինծառայողների որոնումը. ՌԴ ՊՆ
Ստեփանակերտում գտնվող Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի (ՌԽԶ) մարդասիրական արձագանքման ստորաբաժանման Քաղաքացիների ընդունելության կենտրոնը շարունակում է իր աշխատանքները: Այնտեղ գործում է նաև «թեժ գիծ» անհայտ կորած զինծառայողների որոնման, մարդասիրական օգնություն ցուցաբերելու, աշխատանքի տեղավորման հարցում օժանդակելու և այլ խնդրահարույց թեմաներով տեղեկատվություն հավաքելու նպատակով: Այդ մասին ասվում է ՌԴ ՊՆ տարածած հաղորդագրության մեջ:
«Այսօր մեզ դիմել է Արցախի 10 քաղաքացի: Հիմնական խնդրահարույց հարցերը մնում են անհայտ կորած զինծառայողների որոնումը և գնդակոծությունների ժամանակ ավերված տների վերականգնումը: Եվ երկու ֆերմեր էլ խնդրեցին պայթուցիկ առարկաներից մաքրել իրենց այգեգործական հողամասերը»,- ասել է Հումանիտար արձագանքման կենտրոնի ներկայացուցիչ Դմիտրի Սերովը:
Ընդհանուր առմամբ, մոտ 3600 մարդ դիմել է ընդունարան օգնություն ստանալու համար: Թեժ գծի միջոցով ստացվել է ավելի քան 800 զանգ:
Հեռախոսի միջոցով հաղորդած կամ անձամբ ներկայացած քաղաքացիների դիմումները ստացող հերթապահ սպաները պետք է հստակեցնեն խնդրի բնույթը, հարազատներից պարզեն զինվորի անհայտ կորելու հավանական տարածքի մասին տեղեկությունները և գրանցեն նրանց կոնտակտային տվյալները: Բոլոր դիմումները մուտքագրվում են տվյալների բազա և ուղարկվում են համատեղ որոնման խմբին:
Հետագայում անհայտ կորածների որոնման աշխատանքներն իրականացնում են ՌԽԶ զինծառայողները` Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, հայկական և ադրբեջանական կողմերի ներկայացուցիչների հետ համագործակցությամբ:
Հարակից հրապարակումներ`
- Ռուս խաղաղապահներին անհետ կորածների խնդրով մոտ 2,5 հազար մարդ է դիմել
- Արցախում անհետ կորածներին խնդրով ՌԴ խաղաղապահներին դիմել է շուրջ 2400 մարդ
- Անհետ կորածներին գտնելու խնդրանքով ՌԴ խաղաղապահներին դիմել է ավելի քան 2300 մարդ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան