Փաստաբան. Դատավոր Գաբրիելյանը կայացրեց սպասված որոշում Սյունիքի իրադարձությունների արդյունքում հարուցված քրգործով
Հայտնի փաստաբան Լուսինե Սահակյանը գրում է.
«Դատավորները շարունակում են հավատարիմ մնալ իրենց երդմանն ու փորձել ամուր պահել պետության հիմքերը, ինչը խարխլելուն են ուղղված գործադիր և օրենսդիր իշխանության յուրաքանչյուր քայլ։
Դատավոր Արտուշ Գաբրիելյանը կայացրեց շատ սպասված որոշում Սյունիքում տեղի ունեցած իրադարձությունների արդյունքում հարուցված քրեական գործով։ Նա ոչ միայն փաստեց, որ Սոսիկ Սարգսյանը չի կատարել խուլիգանություն, այլ փաստեց, որ խուլիգանության հանցակազմ առհասարակ առկա չի եղել որևէ սյունեցու գործողություններում։ Այլ կերպ ասած բացակայել է հանցակազմի օբեկտը։ Հարգանքներս պարոն Գաբրիելյան։
Հ.Գ. Վերահիշյալ գործով միայն մեկ դատավոր ՝ Ա.Մելիքսեթյան (չնայած ամոթ է նրան դատավոր կոչելը) ընդհանրապես մոռացավ իր տված երդումը։
Անչափ հետաքրքիր է, ի՞նչ պետք է քեզ խոստացած լինեն, կամ կյանքդ ինչպես պետք է ապրած լինես, ի՞նչ կոմպրոմատներ պետք է օգտագործեն քո դեմ, որ կարողանաս դավաճանել հայրենիքդ, գնալ կոչմանդ դեմ, ոչնչացնես անունդ»։
Հիշեցնենք, որ Սյունիքում Նիկոլ Փաշինյանին հայհոյանքներով, վիրավորանքներով ընդունելուց հետո նա հանձնարարեց ԱԱԾ տնօրենին ու ոստիկանապետին հանրության համար տեսանելի կերպով պատժել տեղի ունեցածի մեղավորներին։ Արդյունքում ձերբակալվեցին սյունեցի համայնքապետեր, նրանց տեղակալներ, համայնքապետարանների աշխատակիցներ, նրանցից ոմանք էլ, ինչպես Շուռնուխի գյուղապետի եղբայրը, Գորիսի փոխքաղաքապետը ենթարկվեցին բռնությունների։
Երևանյան դատարանները սյունեցիների ձերբակալությունները ոչ իրավաչափ ճանաչեցին, կալանավորման միջնորդություններն էլ չբավարարեցին։
Միայն դատավոր Արմինե Մելիքսեթյանի որոշմամբ, սյունեցի Գևորգ Խաչատրյանը մեկ ամսով կալանավորվեց։
Արձագանքելով այս որոշմանը, մեկ այլ հայտնի փաստաբան Երվանդ Վարոսյանը գրել էր.
«Համոզված ասում եմ` մինչև նման ակնհայտ ապօրինի դատական ակտեր ստորագրող պատմուճանավորները չենթարկվեն քրեական պատասխանատվության, չդատապարտվեն ազատազրկման ու ռեալ չկրեն պատիժը, մեր պետությունը պետություն չի դառնալու»։
Հարակից հրապարակումներ`
- Մեղրիի քաղաքապետի փաստաբանը պահանջում է վերացնել Մ. Զաքարյանին առաջադրված մեղադրանքը
- «Հրապարակ». Գորիսի փոխքաղաքապետի նկատմամբ խոշտանգումը կազմակերպել է Արթուր Զաքարյանը
- Մեղրիի քաղաքապետը չի կալանավորվի
- Սյունեցիներ Նարեկ Կարապետյանն ու Խաչատուր Գևորգյանն ազատ արձակվեցին
- Փաստաբան. Գորիսի համայնքապետարանի աշղեկը հենց նոր ազատ արձակվեց
- Ձերբակալված շատ սյունեցիներ ազատ են արձակվել
- Եվս մեկ սյունեցի ազատ է արձակվել
- Գորիսի փոխքաղաքապետին պատճառվել են մարմնական վնասվածքներ. Տեղյակ է պահվել ՄԻՊ-ը
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում