«Apple»-ը կկրճատի «AirPods»-երի արտադրությունը
«Apple»-ը բախվել է «AirPods» անլար ականջակալների պահանջարկի անկման խնդրին։ Ընկերությունը ստիպված է կրճատել սարքերի արտադրության ծավալը, հայտնում է news.ru-ն ՝ հղում տալով անանուն աղբյուրներին։
Նշվում է, որ 2016 թվականից ի վեր առաջին անգամ է սարքի պահանջարկի աճի տեմպն այս աստիճան նվազել։ Այս կապակցությամբ, ընկերությունը 2021 թվականի արտադրության ծավալը 110 միլիոնից հասցրել է 80 միլիոնի:
Ըստ աղբյուրի, ընկերությունը ցանկանում է իր ականջակալների նկատմամբ հետաքրքրություն առաջացնել «AirPods 3»-ի շնորհանդեսով, որն, ըստ մասնագետների, պետք է կայանար ապրիլին, սակայն դեռևս նման ծրագրի մասին ընկերությունը չի հայտնել։
2020-ի վերջին «Apple»-ը գրավել է անլար ականջակալների շուկայի 31% -ը: Սակայն այժմ մրցակցությունն ակտիվացել է: Այսպիսով, չինական «Xiaomi»- ն շուկայի 12%-ը գրավել է այնպիսի էժան սարքերի շնորհիվ, ինչպիսիք պրեմիում ապրանքներ վաճառող «Apple»-ը չի կարող առաջարկել:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում