28.04.2021. Կորոնավիրուսի 808 նոր դեպք է գրանցվել, 14 մարդ մահացել է
Հայաստանում երեկ կատարվել է 4807 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 808 նոր դեպք: Առողջացել է 588 մարդ: Մեկ օրում մահացել է 14 մարդ: Նրանցից 1-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
ԱՆ ներկայացրած տվյալներով, ապրիլի 28-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 214872 դեպք, որոնցից 196289-ն` առողջացած, 4071-ը` մահվան ելքով: Մահվան ևս 1009 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 5080 կորոնավիրուսով հիվանդ։
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 13503 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 974776 թեստավորում:
Հարակից հրապարակումներ`
- 27.04.2021. Կորոնավիրուսի 595 նոր դեպք է գրանցվել, 24 մարդ մահացել է
- 26.04.2021. Կորոնավիրուսի 181 նոր դեպք է գրանցվել, 23 մարդ մահացել է
- 25.04.2021. Կորոնավիրուսով 18 հիվանդ է մահացել
- 24.04.2021. Կորոնավիրուսով հիվանդների մահվան դեպքերը գերազանցեցին 5 հազարը
- 23.04.2021. Կորոնավիրուսի 715նոր դեպք է գրանցվել, 19 մարդ մահացել է
- 22.04.2021. Կորոնավիրուսի 881 նոր դեպք է գրանցվել, 29 մարդ մահացել է
- 21.04.2021. Կորոնավիրուսի 1033 նոր դեպք է գրանցվել, 30 մարդ մահացել է
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան