Եվրախորհրդարանը վավերացրեց ԵՄ-Մեծ Բրիտանիա առևտրային համաձայնագիրը
Եվրախորհրդարանը քվեարկությամբ վավերացրեց Մեծ Բրիտանիայի և Եվրամիության միջև առևտրի և համագործակցության մասին համաձայնագիրը:
Համաձայնագրին կողմ է քվեարկել 660 պատգամավորներ, 5-ը՝ դեմ։ Այս մասին գրում է Ria-ն։
Այժմ, որպեսզի փաստաթուղթը վերջապես ուժի մեջ մտնի, այն պետք է համաձայնեցնեն ԵՄ անդամ երկրները:
Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիան դուրս եկավ Եվրամիությունից, և այս տարվա հունվարի 1-ին ավարտվեց անցումային շրջանը, որի ընթացքում երկրի և միության միջև հարաբերություններում գործնականում ամեն ինչ մնաց նույնը: Սա վերաբերում էր նաև առևտրին։ Կողմերը միմյանց ապրանքների նկատմամբ տուրքեր չեն սահմանում, քանի որ ԵՄ միասնական շուկայի կանոնները շարունակում էին տարածվել Բրիտանիայի վրա:
Առևտրի և համագործակցության մասին ներկայիս համաձայնագիրը ձեռք է բերվել 2020-ի դեկտեմբերի վերջին։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին