Իրանը կձգտի նվազագույնի հասցնել ԱՄՆ պատժամիջոցները. Ուլյանով
Իրանցիները կձգտեն նվազագույնի հասցնել ԱՄՆ պատժամիջոցները միջուկային գործարքի շուրջ բանակցությունների շրջանակներում, հայտարարել է Վիեննայում միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Միացյալ Նահանգների կողմից հակաիրանական պատժամիջոցների վերացման թեման կշարունակի մնալ շատ բարդ բանակցությունների առարկա: Հասկանալի է, որ իրանցիները ձգտելու են պատժամիջոցները հասցնել բացարձակ նվազագույնի։ Ամերիկացիները կարծում են, որ իրենց կողմից սահմանված որոշ պատժամիջոցներ ոչ մի կապ չունեն միջուկային գործարքի հետ և հետևաբար կարող են պահպանվել: Այս ամենը բանակցությունների առարկա է»,- լրագրողների հետ զրույցում ասել է Ուլյանովը:
ԱՄՆ-ը նախկինում դուրս էր եկել միջուկային գործարքից՝ վերականգնելով Թեհրանի դեմ պատժամիջոցները: Ավելի ուշ Իրանը հայտարարել էր, որ աստիճանաբար դադարեցնում է համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունները:
Վիեննայում միջուկային գործարքի շուրջ բանակցությունների երրորդ փուլը սկսվել է երեքշաբթի օրը ՝ քաղաքական միջնորդների մակարդակով իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (JCPOA) համատեղ հանձնաժողովի պաշտոնական նիստով։ Ուլյանովը գլխավորում է Ռուսաստանի պատվիրակությունը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա