Աննա Հակոբյան. Լենա Նազարյան, ամուսնուդ կփոխանցես, որ ԵՍ ՃԻՇՏ ԷԻ, ԻՆՔԸ՝ ՍԽԱԼ
«ՎԵՏՕ» նախաձեռնության անդամ Աննա Հակոբյանի՝ Պետական գույքի կառավարման կոմիտեի նախկին նապագահի հրամանն անվավեր ճանաչելու պահանջը վարչական դատարանը բավարարել է։
Ինչպես Panorama.am-ը տեղեկացավ Դատալեքսից, Ա. Հակոբյանը դատարան էր դիմել 2019 թվականի մարտի 14-ին՝ պահանջելով զբաղեցրած պաշտոնից իրեն ազատելու վերաբերյալ 14.01.2019թ. թիվ 11-Ա հրամանն անվավեր ճանաչել և կոմիտեին պարտավորեցնել վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո հնգօրյա ժամկետում վերականգնել իր նախկին պաշտոնում։
Հայցվորը նաև պահանջել էր, որ դրա անհնարինության դեպքում՝ Պետական գույքի կառավարման կոմիտեին և ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը պարտավորեցնել նշանակել իր մասնագիտական ունակություններին համապատասխան և իր նախկին պաշտոնին համարժեք այլ պաշտոնին, ինչպես նաև հօգուտ Աննա Հակոբյանին բռնագանձել նրա միջին աշխատավարձը՝ հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար։
«Իսկ վերջում միշտ արդարությունն է հաղթում !!!
2 տարի առաջ, քաղաքական հայացքներովս և տվյալ ղեկավարությանն անհարմար հարցեր տալու իմ հանդգնությամբ պայմանավորված, ազատվեցի՝ Լենա Նազարյանի ամուսնու ղեկավարած Պետական գույքի կառավարման կոմիտեի աշխատակազմում զբաղեցրածս պաշտոնից:
Այսօր ՀՀ վարչական դատարանի դատավոր Արթուր Ծատուրյանը բավարարեց հայցս՝ այն է անվավեր ճանաչել աշխատանքից ազատվելուս հրամանը, վերականգնել ինձ նախկին պաշտոնում և վճարել հարկադիր պարապուրդի համար:
Լենա Նազարյան, ամուսնուդ կփոխանցես, որ ԵՍ ՃԻՇՏ ԷԻ, ԻՆՔԸ՝ ՍԽԱԼ»,- ֆեյսբուքյան իր էջում դատական գործի ելքի մասին տեղեկացրել է Աննա Հակոբյանը։
Դատարանի որոշումը հրապարակվել է երեկ՝ ապրիլի 27-ին։ Այն դեռ Դատական տեղեկատվական համակարգում առկա չէ։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում