Ռուսաստանի շահերից չի բխում պատերազմի մեջ ներքաշվելը. Մեդվեդև
Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Ռուսաստանը խաղաղասեր պետություն է, և իր շահերից չի բխում ներքաշվել պատերազմների մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Ուզում եմ մեկ անգամ ևս հիշեցնել այն դիրքորոշման մասին, որը Դաշնային խորհրդում արտահայտել է պետության ղեկավարը: Ես լիովին կիսում եմ այս դիրքորոշումը. Ռուսաստանը խաղաղասեր պետություն է և մեր շահերից չի բխում՝ ներգրավվելը որևէ պատերազմի: Դրանք ոչ մի լավ բանի չեն բերում, սա շատ վտանգավոր պատմություն է, և մենք պատրաստ ենք բոլոր երկրների հետ հավասար, բարեկամական և խաղաղ հարաբերություններ կառուցել »,- ասել է Մեդվեդևը։
Նա նշել է, որ Ռուսաստանը որևէ ռազմատենչ նկրտում չունի։
Մեդվեդևի խոսքով, գլխավորն այն է, որ այնուամենայնիվ, որևէ պետություն չպետք է հատի սահմանը ՌԴ-ի հետ հարաբերություններում։
Հարակից հրապարակումներ`
- Զելենսկին Դոնբասի համար կանխատեսում է Չեռնոբիլից ավելի վատ ապագա
- ՌԴ ԱԳՆ. Դոնբասում թուրքական ԱԹՍ-ների հայտնվելը «քիչ ուրախություն է» առաջացնում Ռուսաստանի մոտ
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում