Քաղաքապետարանը պարզաբանում է, ինչու չեն կրապատել ծառերը
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն ի պատասխան Panorama.am-ի՝ «Քաղաքային իշխանությունները առանց կրապատման են թողել Երևանի ծառերը» վերնագրով ֆոտոշարքի հրապարակել է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի պարզաբանումը։
ՀՈԱԿ-ից նշում են, որ սովորաբար կրապատում են երիտասարդ մրգատու ծառերը՝ հիմնականում վնասակար միջատներից պաշտպանելու նկատառումներով:
«Ընդ որում, այդ դեպքում կրապատումն արվում է աշնանը:
Ճամփեզրերի հաստաբուն ծառերի կրապատման պրակտիկան սկսել է կիրառվել Խորհրդային Միությունում՝ հիմնականում Երկրորդ աշխարհամարտի տարիներին՝ ռազմական մեքենաների շարասյուների համար որպես ուղենշան: Նույն նկատառումներով, ի դեպ կրապատվում էին ճանապարհների եզրաքարերը: Այնուհետև այդ պրակտիկան իներցիայով կիրառվում էր նաև մեզանում՝ մինչև վերջերս:
Ներկայումս դեկորատիվ ծառերը կրապատելու ոչ պրակտիկ, ոչ առավելևս, էսթետիկ անհրաժեշտություն չկա: Այսօր զարգացած քաղաքների կանաչապատման մեջ կրապատում չի կիրառվում։ Ռուսաստանի Դաշնությունում, օրինակ, դեկորատիվ ծառերը կրապատելն օրենքով է արգելված»,- ասված է պարզաբանման մեջ։
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան