Վրաստանի վարչապետը հանդիպել է Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության ղեկավարին
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության ղեկավար Ալի Նագիևին: Այս մասին գրում է վրացական Առաջին ալիքը։
Վարչապետի մամուլի ծառայության հաղորդմամբ, զրույցը հիմնականում վերաբերել է անվտանգության ոլորտում համագործակցության հիմնական ուղղություններին: Ընդգծվել է Վրաստանի և Ադրբեջանի անվտանգության ծառայությունների սերտ համագործակցության կարևորությունը:
Կառավարության վարչությունում անցկացված հանդիպմանը մասնակցում էին Վրաստանում Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպան Ֆայգ Գուլիևը, Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության միջազգային վարչության պետ Թայգ Էյնուլաևը և Վրաստանի պետական անվտանգության ծառայության ղեկավար Գրիգոլ Լիլուաշվիլին:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան