Ֆրենք Փալոնը նամակով դիմել է Ներկայացուցիչների պալատին՝ Հայաստանին տնտեսական աջակցություն հատկացնելու համար
Միացյալ Նահանգների Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի հիմնադիր համանախագահ, Նյու Ջերսիի դեմոկրատ կոնգրեսական Ֆրենք Փալոնը նամակ է հղել Ներկայացուցիչների պալատի պետական, արտաքին գործառնությունների և հարակից ծրագրերի ենթահանձնաժողովին՝ կոչ անելով ամրապնդել ԱՄՆ-ի ու Հայաստանի միջև գործընկերությունը։
«Տնտեսական օգնությունը Հայաստանին կօգնի ամրապնդել նրա ժողովրդավարությունը, պահպանել տնտեսական զարգացումը, արձագանքել COVID-19 համաճարակին և մեղմացնել հումանիտար ճգնաժամը Արցախում»,- այս մասին գրել է Փալոնը թվիթերում:
Նամակում ասվում է, որ քանի որ այժմ պատրաստվում է արտաքին աջակցության 2022թ․-ի ֆինանսական տարին, առաջարկվում է ներառել հատկացումներ, որոնք հնարավորություն կտա ԱՄՆ-ին՝ արդյունավետորեն ներգրավվել տարածաշրջանում ու ընդլայնել ԱՄՆ-Հայաստան ռազմավարական գործընկերությանը՝ հիմնված ընդհանուր շահերի ու արժեքների վրա։
ԱՄՆ Կոնգրեսի հայաստանյան հանձնախմբի հայցին է միացել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ավելի քան 65 անդամներից բաղկացած երկկուսակցական խումբը՝ կոչ անելով Հայաստանին ու Արցախին տրամադրել ավելի քան $ 100 միլիոն ԱՄՆ դոլար աջակցություն։
Նշվում է Արցախին մարդասիրական ու ականազերծման աջակցության, տնտեսական, կառավարման, օրենքի գերակայության ու անվտանգության աջակցության մասին, նաև կոչ արվում պատասխանատվության ենթարկել «ապակայունացնող ուժերին»՝ Հարավային Կովկասում կայուն խաղաղության համար, ասելով, որ կան զգալի ապացույցներ, որ սեպտեմբերի 27-ի հարձակումը պլանավորել են ադրբեջանական ու թուրքական ուժերը։
I led an appropriations letter to strengthen the partnership between the United States and Armenia. Economic assistance for Armenia will help bolster its democracy, sustain economic development, respond to the #COVID19 pandemic, and alleviate the humanitarian crisis in Artsakh. pic.twitter.com/VvL4pwwryK
— Rep. Frank Pallone (@FrankPallone) April 27, 2021
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում