«ԷպիՎակԿորոնա» պատվաստանյութն արդյունավետ Է ճանաչվել կորոնավիրուսի բոլո շտամների դեմ. «Ինտերֆաքս»
«Ռոսպոտրեբնադզոր»-ի «Վեկտոր» գիտական կենտրոնի «ԷպիՎակԿորոնա» պատվաստանյութն արդյունավետ Է կորոնավիրուսի բոլոր հիմնամանրԷների դեմ: Այդ մասին հայտարարել Է «Վեկտոր» կենտրոնի գիտամեթոդական աշխատանքի եւ միջազգային համագործակցության գծով գլխավոր տնօրենի տեղակալ Տատյանա Նեպոմնյաշչիխը։ Այս մասին գրում է «Ինտերֆաքսը»։
Նա հիշեցրել Է, որ «այժմ կարեւոր հարց Է առաջանում, թե փոփոխվող հիմնամանրԷները որքանով են պատվաստանյութի կազմի փոփոխություն պահանջելու, հրատապ նշանակություն ունի արդյոք պատվաստանյութը: Մենք մշտապես հետևում ենք, վերլուծում և դիտում ենք, թե որ շրջաններում Է հայտնվում (կորոնավիրուսի S-սպիտակուցի) մուտացիան»: Այս պահի դորությամբ ոչ մի մուտացիա չի հայտնաբերվել։
Ավելի վաղ «Վեկտոր» գիտական կենտրոնում «Ինտերֆաքս»-ին հայտնել էր, որ կորոնավիրուսի դեմ «ԷպիՎակԿորոնա» պատվաստանյութը պետք Է ոչ պակաս արդյունավետ լինի կորոնավիրուսի հնդկական շտամի դեմ: