Մեկնարկել է ԱԺ արտահերթը, օրակարգում երկու հարց է
Մեկնարկել է ԱԺ արտահերթ նիստը։ Օրակարգային հարցերը քննարկվելու են հատուկ կարգով, այսինքն՝ նախագծերն առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո երկրորդ ընթերցմամբ քննարկվելու են 24 ժամվա ընթացքում։
Իմքայլական պատգամավոր Վահագն Հովակիմյանը նշեց, որ առաջին ընթերցմամբ ընդունված նախագծերի վերաբերյալ գրավոր առաջարկություններ պատգամավորները կարող են ներկայացնել 3 ժամի ընթացքում։
Նա տեղեկացրեց, որ օրակարգում երկու հարց է՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված նախագծերի փաթեթը և Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը։
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանը հետաքրքրվեց, թե այսքան հրատապ բերված օրենքի նախագիծը մոտավորապես ե՞րբ է ուժի մեջ մտնելու։
«Վերջիվերջո սա կապված է ընտրական պրոցեսների հետ։ Կարո՞ղ է այնպես ստացվի, որ նախագծերն ընտրություններից 10 կամ 20 օր առաջ մտնեն ուժի մեջ»,- հարց հնչեցրեց նա։
Ի պատասխան՝ Վահագն Հովհաննիսյանն ասաց, որ Սահմանադրությամբ նախատեսված ժամկետները Կարեն Սիմոնյանը կարող է հաշվարկել։
«Առաջին և երկրորդ ընթերցմամբ ընդունվեուց հետո այն ուժի մեջ կմտնի այնպես, ինչպես Սահմանադրությամբ նախատեսված է։ Նախագահի ստորագրելու հաջորդ օրը ուժի մեջ կմտնի։ Դուք կարող եք ուժի մեջ մտնելը Ձեր համար ցանկալի տարբերակով հաշվարկել»,- նշեց նա։
Կարեն Սիմոնյանն էլ արձագանքեց, եթե փաթեթը նախագահը չստորագրի, ապա դրանից 21 օր անց նոր ԱԺ նախագահը կստորագրի օրենքի նախագծերը, ինչը կնշանակի, որ ընտրություններից մեկ ամիս անց լինելու են փոփոխություններ, որոնք ազդելու են բուն ընտրական գործընթացների վրա։
Վահագն Հովակիմյանն էլ պատասխանեց, որ հարցի կոնտեքստը վերաբերում է Հանրապետության նախագահին։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան