Հայաստանում պատվաստվել է 2000-ից ավելի մարդ, ինչը դեռևս ցածր ցուցանիշ է. Առողջապահության նախարարի պաշտոնակատար
«Վերջերս ունեցանք երկու հղի, ովքեր ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել էին հիվանդանոց և, մեր կարծիքով, եթե նրանց բարեկամները, որոնք ռիսկի խմբի մեջ չէին ներառված, պատվաստված լինեին, ապա նման ծայրահեղ վիճակ չէր լինի»,-հրավիրված ասուլիսում հայտնեց առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը:
Նրա հավաստմամբ՝ պետք է ունենալ հնարավորինս մեծ թվով պատվաստված քաղաքացի, որպեսզի ապահովվի հանրային իմունիտետը:
«Մենք անընդհատ տագնապի վիճակում ենք, ամեն ալիքի հետ հիվանդության ծանր դեպքերի թիվն ավելանում է, ներմուծվում են նոր շտամներ, ուստի պետք է օր առաջ կանխենք հիվանդության տարածումը»,- հայտարարեց Ավանեսյանը:
Նրա խոսքով՝ հաջորդ շաբաթ Հայաստան կներմուծվի 50 հազար դեղաչափ չինական «Սինոֆարմ» պատվաստանյութ, որը նախատեսված է 18 տարեկանից բարձր քաղաքացիների համար և այն տրամադրվել է անվճար՝ որպես նվեր, հայկական կողմն ապահովելու է միայն դրա տեղափոխումը:
Նախարարի պաշտոնակատարը հայտնեց, որ Հայաստանին առաջարկվել է նաև «Նովովաքս» պատվաստանյութը, սակայն գնի և մատակարարման ժամկետների վերաբերյալ վերջնական տեղեկություն դեռ չկա:
«Պետությունը ֆինանսներ չի խնայելու պատվաստանյութ ձեռք բերելու համար, այլապես այդ գումարը մենք պետք է ծախսենք քաղաքացիների բուժման համար»,- ընդգծեց նա և տեղեկացրեց, որ արդեն պատվաստվել է 2000-ից ավելի մարդ, ինչը դեռևս ցածր ցուցանիշ է:
Պատասխանելով լրագրողների հարցերին՝ Անահիտ Ավանեսյանը հայտնեց, որ երկու օր առաջ «Սպուտնիկ V» պատվաստանյութից 14 հազար դեղաչափի երկրոդ խմբաքանակն է բերվել Հայաստան և այդ գործընթացը կշարունակվի:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան