Արծվիկ Մինասյանի քրոջ որդուն կալանավորեցին
Քիչ առաջ դատավոր Գագիկ Պողոսյանը որոշում կայացրեց բավարարել քննիչի միջնորդությունը, և Հայկ Հեքիմյանը կալանվորվեց։ Այս մասին հայտնում է փաստաբան Բենիկ Գալստյանը։
«Նշեմ, որ Հայկի ձերբակալումը 2021թ. ապրիլի 24-ին ճանաչվել էր ոչ իրավաչափ և վերջինս այդ ժամանակահատվածից սկսած գտնվում էր ազատության մեջ։
Ի՞նչ ասեմ։ Խոսքերն ավելորդ են։ Պարզապես «ողջույն»»,- գրել է փաստաբանը։
Ի պաշտպանություն ձերբակալված սյունեցիների՝ ապրիլի 22-ին՝ ՀՀ դատախազության դիմաց տեղի ունեցած ակցիայի առնչությամբ հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանի քրոջ որդուն՝ Հայկ Հեքիմյանին։ Նա բերման էր ենթարկվել ջահերով երթի մեկնարկից առաջ։
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 316-ի հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը)։
Հարակից հրապարակումներ`
- Իշխանյան. Առավել նողկալի են այն քննիչներն ու դատախազները, որոնք հլու-հնազանդ կատարում են պատվերները
- Արծվիկ Մինասյանի քրոջ որդուն կալանավորման միջնորդություն է ներկայացվել
- Դատախազության դիմաց երեկ տեղի ունեցած միջադեպի առիթով քրգործ է հարուցվել
- Ներսի թուրքի դեմ առնվազն քրեական գործ պետք է հարուցվի․ Արծվիկ Մինասյան
- Հանրահավաքի մասնակիցները դատախազության մոտ են